Ընդհանուր առմամբ քանի՞ մարդ է զոհվել եւ վիրավորվել Մերձավոր Արեւելքում Իրանի դեմ պատերազմն սկսվելուց ի վեր
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կատարի Al Jazeera հեռուստաալիքը հաշվել է Իրանի, Իսրայելի, ԱՄՆ եւ Պարսից ծոցի երկրների կրած կորուստները՝ ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից Իրանի վրա գրոհների հետեւանքով։
Իրանում զոհվել է առնվազն 1 444 մարդ, եւս 20 984-ը վիրավորվել է։
Լիբանանում զոհվել է 1 024 մարդ, վիրավորվել՝ 2 740-ը։
Իսրայելում զոհվել է 18 մարդ, այդ թվում՝ երկու զինվոր Լիբանանում։
ԱՄՆ-ը կորցրել է 13 զինծառայող, որոնցից յոթը զոհվել է Իրանի դեմ գործողությունների ժամանակ, իսկ վեցը՝ Իրաքի երկնքում լիցքավորվող ինքնաթիռի կործանման ժամանակ։
ԱՄԷ-ում զոհվել է ութ մարդ, այդ թվում՝ երկու զինվոր։ Քուվեյթում զոհվել է վեց մարդ, այդ թվում՝ ՆԳՆ երկու աշխատակից եւ բանակի երկու զինվոր։
Չորս մարդ զոհվել է Սիրիայում, չորսը՝ օկուպացված Արեւմտյան ափին, երեքը՝ Օմանում, երեքը՝ Սաուդյան Արաբիայում եւ երկուսը՝ Բահրեյնում։
Եվս մեկ ֆրանսիացի զինվոր զոհվել է Հյուսիսային Իրաքում, վեցը՝ վիրավորվել, 28 մարդ՝ Հորդանանում, 16-ը՝ Կատարում։
Հետևեք մեզ՝ այստեղ



