Գավառ բժշկական կենտրոնի տնօրենին հանձնարարել եմ կազմակերպել քաղաքացու ընդունելությունը. Անահիտ Ավանեսյանը՝ Գավառում իրեն մոտեցած քաղաքացու մասին
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գավառ բժշկական կենտրոնի տնօրենին հանձնարարել եմ կազմակերպել քաղաքացու ընդունելությունը և ևս մեկ անգամ կատարել առողջապահական կարիքի գնահատում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ Գավառում իրեն մոտեցած քաղաքացու մասին։
«Գավառ քաղաքում այսօր պրն. Վարչապետին և ինձ մոտեցած 69-ամյա քաղաքացու հարցով ուզում եմ տալ պարզաբանում, որպեսզի թյուրըմբռնում չլինի:
Ներկայացված տուփը ոչ թե դեղ էր, այլ սննդային հավելում:
ՀՀ առողջապահության նախարարությունը ապահովագրության և օֆերտայի շրջանակում 65+ անձանց տրամադրում է Դեղերի հիմնական ցանկում ընդգրկված դեղերը:
Ներկայացված սննդային հավելման արտադրման թիվը`08.2024 և այն ժամկետի մեջ է մինչև 2027թ:
Գավառ բժշկական կենտրոնի տնօրենին հանձնարարել եմ կազմակերպել քաղաքացու ընդունելությունը և ևս մեկ անգամ կատարել առողջապահական կարիքի գնահատում»,- գրել է նախարարը։
Հետևեք մեզ՝ այստեղ



