ԱՄՆ-ում թվարկել են հինգ երկրներ, որոնք իրենց համար ամենամեծ uպառնալիքն են ներկայացնում
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ հետախուզական հանրությունը հրապարակել է 2026 թվականի զեկույցը ԱՄՆ անվտանգության հիմնական սպառնալիքների վերաբերյալ, որտեղ առանձնակի տեղ է հատկացրել Չինաստանի, Ռուսաստանի, Հյուսիսային Կորեայի, Իրանի և Պակիստանի կողմից բխող միջուկային սպառնալիքներին, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։
«ԱՄՆ միջուկային զսպման հուսալի ներուժը շարունակում է ապահովել մեր անվտանգությունն այստեղ՝ հայրենիքում: Սակայն Չինաստանը, Ռուսաստանը, ԿԺԴՀ-ն, Իրանը և Պակիստանը իրականացնում են միջուկային և սովորական մարտագլխիկներով հրթիռների առաքման մի շարք նոր, առաջադեմ կամ ավանդական համակարգերի հետազոտություններ և մշակումներ, որոնք ընդունակ են հարվածել մեր երկրի տարածքին»,- ասվում է զեկույցում:
Բացի այդ, նշվում է, որ, չնայած հարվածային անօդաչու թռչող սարքերի աճող տարածմանը, Չինաստանը, Իրանը, ԿԺԴՀ-ն, Պակիստանը և Ռուսաստանը կշարունակեն առաջնահերթություն տալ առաջադեմ հրթիռներին, որոնք ընդունակ են սպառնալիք ներկայացնել ԱՄՆ-ի համար:
Հետևեք մեզ՝ այստեղ



