ԱԱ-2018-ից առաջ վեճեր կային, բայց պшտերազմող երկրում խաղալն ավելի վտանգավոր է․ Յոահիմ Լյով
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գերմանիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը խոսել է ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում կայանալիք Աշխարհի 2026 թվականի առաջնության հնարավոր բոյկոտի մասին՝ համեմատելով ստեղծված իրավիճակը նախորդ երկու Մունդիալների հետ։
«Մենք բանավեճեր ունեցանք Ռուսաստանում կայացած ԱԱ-2018-ից առաջ և բոյկոտի կոչեր լսեցինք Կատարում կայացած ԱԱ-2022-ին ընդառաջ։
Բայց ակտիվ պատերազմող երկրում խաղալն էլ ավելի վտանգավոր է։ Քաղաքական իրավիճակն ամբողջությամբ ստվերում է մրցաշարը»,- Լյովի խոսքն է մեջբերում DW Sports-ի X-ի միկրոբլոգը։
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը համատեղ ռազմական գործողություններ են սկսել Իրանի դեմ։
Որպես պատասխան՝ Իսլամական Հանրապետությունը հարվածներ է հասցրել ամերիկյան ռազմակայաններին և այլ թիրախների Իսրայելում, Քաթարում, ԱՄԷ-ում, Սաուդյան Արաբիայում, Քուվեյթում և Բահրեյնում։
Հետևեք մեզ՝ այստեղ



