Idram&IDBank-ի հատուկ առաջարկը՝ Դալմա Գարդեն Մոլում
ОБЩЕСТВОՆվերաշատ խաղարկությունն այս անգամ Դալմա Գարդեն Մոլում է՝ առաջիկա հանգստյան օրերի գնումները դարձնելով շահավետ և լի անակնկալներով։
Idram&IDBank-ի օգտատերերը կարող են համատեղել իրենց հաճելի ժամանցը՝ օգտվելով հատուկ առաջարկից և ստանալով լրացուցիչ նվերներ իրենց գնումների համար։
Եվ այսպես՝ ակցիայի շրջանակներում 2026թ․ մարտի 20-ին, 21-ին և 22-ին Դալմա Գարդեն Մոլի վաճառակետերում կատարելով QR վճարումներ Idram&IDBank հավելվածով՝ հաճախորդները հնարավորություն կստանան շահելու idplus-ի նվեր-քարտեր։
Մասնակցության պայմանները՝
- 2026թ․ մարտի 20-ին 21-ին կամ 22-ին Դալմա Գարդեն Մոլում առկա վաճառակետերում կատարել միանվագ 10․000+ դրամի առնվազն 3 QR վճարում Idram&IDBank հավելվածով,
- մոտեցնել վճարումը հաստատող անդորրագրերը Idram&IDBank-ի ինֆորմացիոն տաղավար,
- թափանցիկ տուփից պատահականության սկզբունքով հանել թերթիկ և շահել 3․000 - 30․000 դրամին համարժեք idplus-ի նվեր-քարտերից մեկը։
Առաջարկից կարելի է օգտվել միայն մեկ անգամ։
Մաղթում ենք հաճելի հանգստյան օրեր և շահավետ գնումներ։
Ակցիայի բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
1
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
2
При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт
3
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян



