Ամերիկյան F-35 կործանիչին հարված են հասցրել երիտասարդ գիտնականներն ու զինվորները. Խաթամ ալ-Անբիա
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ամերիկյան F-35 կործանիչին հարված են հասցրել երիտասարդ հայրենասերները՝ գիտնականներն ու զինվորները, ըստ Isna-ի՝ հայտարարել է «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական հրամանատարության խոսնակ գնդապետ Իբրահիմ Զուլֆիկարին։
«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերական ուժերի երիտասարդ հայրենասերները, գիտնականներն ու զինվորները կարողացան հարձակվել ԱՄՆ հինգերորդ սերնդի F-35 կործանիչների անպարտելիության առասպելի վրա և աշխարհում առաջին անգամ կոտրեցին նրանց ազդեցիկությունը՝ արժեզրկելով նրանց հեղինակությունը»,- ասել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության խոսնակ կապիտան Թիմ Հոքինսը հայտարարել էր, որ ամերիկյան F-35 կործանիչն արտակարգ վայրէջք է կատարել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ավիաբազայում՝ խոցվելուց հետո, ենթադրաբար՝ իրանական գնդակոծությունից։
Հետևեք մեզ՝ այստեղ



