Գյուղատնտեսության ոլորտում տրամադրված վարկերի ծավալն աճել է 10.4%-ով․ Պապոյան
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գյուղատնտեսության ոլորտում տրամադրված վարկերի ծավալը 2025 թվականի վերջի դրությամբ կազմել է շուրջ 380 միլիարդ դրամ։ Այս մասին մարտի 19-ին Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021–2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին հաշվետվության ներկայացման ժամանակ, հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«2025 թվականի վերջի դրությամբ գյուղատնտեսության ոլորտում տրամադրված վարկերի ծավալը կազմել է շուրջ 380 միլիարդ դրամ, ինչը 2024 թվականի ցուցանիշից ավել է 10,4%-ով, իսկ 2017 թվականի համեմատ՝ ավելացել է շուրջ 2,3 անգամ»,- ասել է Պապոյանը։
Ինչպես նշել է նախարարը, սա նշանակում է, որ գյուղատնտեսության մեջ ներդրումների ծավալը մշտապես աճում է, քանի որ այդ վարկային միջոցները ներդրվել են հենց այս ոլորտում։
Հետևեք մեզ՝ այստեղ



