Ереван, 07.Август.2026,
00
:
00
ВАЖНО


Երբեմն ընդամենը մեկ փոքրիկ աղյուսը հեռացնելը բավարար է ամբողջ կառույցը քանդելու համար. «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է.

mk.ru–ն «ՀՀ վարչապետը պատրաստվում է զավթել իշխանությունը՝ օգտագործելով «մոլդովական մոդելը»» վերնագրով հոդվածում գրում է, որ ՀՀ նոր Սահմանադրությունը չի ունենա հղում Անկախության հռչակագրին, քանի որ այն կոչ է անում վերամիավորվել Լեռնային Ղարաբաղի հետ։ Այդ մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը մարտի 12ին կայացած ճեպազրույցի ժամանակ։ Նրա խոսքով, Անկախության հռչակագիրը «կառուցված է հակամարտության տրամաբանության վրա»։ Բացի դա, հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ Փաշինյանի ռեժիմը կանխարգելիչ միջոցներ է ձեռնարկում իր մրցակիցների դեմ։ Նրանցից շատերը շուտով կարող են ենթարկվել քրեական հետապնդման։

Հիշեցնենք, որ Հռչակագիրն ընդունվել է 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նիստում։ Այդ փաստաթղթով վերացվել է ԽՍՀՄ մաս կազմող Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը, և հռչակվել է անկախ Հայաստանի Հանրապետությունը, որում այլևս չէին գործում ԽՍՀՄ Սահմանադրությունն ու օրենքները։ Գործող ՀՀ Սահմանադրության նախաբանում նշվում է, որ երկիրը հիմնված է այդ իրավական փաստաթղթի վրա։ Այլ կերպ ասած՝ Անկախության հռչակագիրը առաջին աղյուսն է, որի վրա կառուցվել է Հայաստանի ժամանակակից պետությունը։ Իսկ շինարարները գիտեն՝ երբեմն ընդամենը մեկ փոքրիկ աղյուսը հեռացնելը բավարար է ամբողջ կառույցը քանդելու համար: Սակայն Երևանի նոր «բարեկամները»՝ Անկարան և Բաքուն, պահանջում են, որ այդ աղյուսը հեռացվի: Հենց նրանց համար էլ Փաշինյանը ցանկանում է վերաշարադրել Հայաստանի Սահմանադրությունը: Նոր Հիմնական օրենքի նախնական տեքստը նախատեսվում է հրապարակել մարտին՝ ենթադրաբար հանրային քննարկման համար: Սակայն պարզ է, որ, անկախ հանրային կարծիքից, Անկախության հռչակագրին հղումը Սահմանադրության մեջ կլինի միայն այն դեպքում, եթե Հայաստանում իշխանափոխություն լինի:

Բանն այն է, որ գործող կառավարությունը պատրաստ է հաշվի առնել իր արտաքին «գործընկերների» բոլոր ցանկությունները: Եվ Փաշինյանը կրկին հաստատել է դա՝ աշխատանքից ազատելով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանին: Ի՞նչ մեղք է գործել այդ կինը: ԱՄՆ փոխնախագահ Ջ. Դ. Վենսի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ նա նրան Լեռնային Ղարաբաղի պատմության մասին գիրք է նվիրել: Աններելի է: Վարչապետը դա համարել է «կառավարության քաղաքականությանը հակասող սադրիչ գործողություն» և անձամբ ազատել նրան աշխատանքից: Իսկապես, ի՞նչ Ղարաբաղ: Նման բան երբեք գոյություն չի ունեցել, և այնտեղ հայեր չեն ապրել: Դրանք բոլորը կոռումպացված պաշտոնյաների և ՊԱԿ գործակալների հեքիաթներ են։ Այո՛, այո՛, ՊԱԿ գործակալներ, ճիշտ լսեցիք։ Փաշինյանը շարունակում է պնդել, որ Հայ առաքելական եկեղեցին վերահսկվում է դրսից՝ «ՊԱԿ-ի խողովակներով», ինչը, նրա կարծիքով, սպառնալիք է ներկայացնում ազգային անվտանգության համար։ Նախկինում նա մեղադրել էր Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբորը՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին «ՊԱԿ-ի գործակալ» լինելու մեջ։ Իրականում ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեն լուծարվել է 1991 թվականի դեկտեմբերի 3-ին՝ Միխայիլ Գորբաչովի կողմից ստորագրված օրենքով, սակայն Փաշինյանը, ըստ երևույթին, դա չգիտի։

Վարչապետը նաև մեղադրել է Հայ առաքելական եկեղեցու ղեկավարությանը Հայաստանում «պատերազմի կուսակցություն» ղեկավարելու մեջ։ Փաշինյանը եկեղեցու վրա այս անհեթեթ հարձակումները կատարել է մարտի 11-ին Եվրախորհրդարանում։ Եվրախորհրդարանի պատգամավորների առաջ հոգևորականների հետապնդումները արդարացնելով՝ Հայաստանի վարչապետը մեղադրել է Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներին «արտասահմանյան հետախուզական ծառայությունների» ազդեցության տակ ընկնելու և «երրորդ երկրների» շահերից ելնելով գործելու մեջ։ Դժվար չէ կռահել, թե որ երկրների մասին է խոսքը։ Հատկապես, որ Փաշինյանը դրանք ուղղակիորեն է անվանել՝ Ռուսաստան և Բելառուս։ Նրա կարծիքով, հայ քահանաները «օգտագործում են Քրիստոսի զոհասեղանը» պատերազմ քարոզելու համար։ Այս ամենը ասվում է այն սպասումով, որ «ԿԳԲ», «Ռուսաստան» և «Բելառուս» բանալի բառերը կառաջացնեն համապատասխան արձագանք Եվրախորհրդարանի պատգամավորների շրջանում։

Փաշինյանն իրեն ներկայացնում է որպես խաղաղության միակ երաշխավոր։ Դա, ըստ երևույթին, կլինի նրա ընտրարշավի հիմքը, այսինքն՝ նրա կուսակցության դեմ քվեարկող յուրաքանչյուր ոք քվեարկում է պատերազմի օգտին։ Նա ցանկանում է խաղալ հայ ընտրողների՝ նոր զինված հակամարտության վերաբերյալ ընդհանուր վախի վրա։ Միևնույն ժամանակ, իր «արևմտյան գործընկերներին» է փոխանցվում այն պատմությունը, որ հերոսական Փաշինյանը բախվում է «ռուսական սպառնալիքին»։ Եվ նաև այն, որ նա «ժողովրդավարության փարոս» է, ինչպես Սաակաշվիլին՝ Վրաստանում, Զելենսկին՝ Ուկրաինայում, Սանդուն՝ Մոլդովայում...

Մարտի 10-ին Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունն էլ հայտարարություն է տարածել հանրապետության ընտրական գործընթացին արտաքին միջամտության մասին։ Այդ միջամտությունն իրականացնող երկիրը ուղղակիորեն չի անվանվել, բայց բոլորի համար պարզ է, որ դա Ռուսաստանն է։ Հայտարարության մեջ պնդում է արվում, որ անվտանգության ծառայությունները ճնշում են գործադրում «այդ երկրում» բիզնեսով զբաղվող հայերի վրա՝ նրանց խրախուսելով Հայաստանի խորհրդարանական ընտրություններում աջակցել որոշակի քաղաքական ուժերի, ենթադրաբար՝ ընդդիմությանը։

«Կազմակերպչական եզրակացությունները» չեն ուշացել։ Հաջորդ օրն իսկ այդ հայտարարության հիման վրա Հայաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ընտրական գործընթացին հնարավոր արտաքին միջամտության պատճառով։ Այժմ կարելի է ակնկալել, որ ընդդիմադիր առաջատար ուժերին արգելվելու է մասնակցել ընտրություններին, ընդդիմադիր քաղաքական գործիչներն ու ակտիվիստները կալանքի տակ են հայտնվելու, իսկ հայկական սփյուռքին թույլատրվելու է քվեարկել Ռուսաստանում առավելագույն անվտանգության միջոցառումներով։ Նշենք, որ նման մեթոդները փորձարկվել և ապացուցել են իրենց արդյունավետությունը Մոլդովայում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»В Ереване состоялся форум здоровья и эстетики «Три ключа к красоте»Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankПредставитель Армении стал амбассадором международной премии «Евразия»Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности «Евразия-Армения» отдала дань памяти культурному и общественному деятелю Армену ГригорянуПри поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankСохранение исторической памяти: активисты «Евразия-Армения» посетили монастырский комплекс Хор Вирап Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»