Հորմուզի նեղուցում ճգնաժամը ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի ուղղակի հետևանք է․ Արաղչին՝ ՄԱԿ քարտուղարին
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում լարվածության սրումը և ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը։
Արաղչին ընդգծել է, որ Հորմուզի նեղուցում միջազգային նավագնացության ցանկացած խափանում պայմանավորված է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից «պարտադրված պատերազմով»։
Նախարարը հիշեցրել է գլխավոր քարտուղարի անձնական պատասխանատվությունը և ՄԱԿ-ի պարտավորությունները՝ պահպանելու միջազգային իրավունքը։ Նա պահանջել է խստորեն դատապարտել Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունները՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության VII գլխի։
«Խաղաղություն փնտրող ցանկացած պետություն կամ միջազգային կազմակերպություն պետք է անվերապահորեն դատապարտի այս երկու ռեժիմների հանցագործությունները և պահանջի անհապաղ դադարեցնել նրանց ռազմական ագրեսիան Իրանի ժողովրդի դեմ», – ասել է Արաղչին։
Հետևեք մեզ՝ այստեղ



