Ереван, 19.Август.2026,
00
:
00
ВАЖНО


Երազանքը՝ բեմում. Լիլիթ Թոխատյանը հուզվեց, երբ Հրանտ Թոխատյանը մոտեցավ շնորհավորելու. «Կառավարական համերգը» վերադարձել է նոր երիտասարդ շնչով

КУЛЬТУРА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Երևանի կամերային թատրոնի բեմ է վերադարձել «Կառավարական համերգ» ներկայացումը՝ այս անգամ նոր, երիտասարդ կազմով։ Ներկայացումը, որը տասնամյակներ շարունակ դարձել է դերասանների երազանքն ու հանդիսատեսի սիրելին, վերադարձել է նոր էներգիայով, նոր բացահայտումներով և նույն խորքային ասելիքով։

Նոր բեմադրության մեջ ներգրավված են երիտասարդ դերասաններ՝ Սուրեն Պողոսյանը, Ժորա Մարտիրոսյանը, Լիլիթ Թոխատյանը, Ավետ Զոհրաբյանը, Վիկտորյա Սահակյանը, Էրմինա Զախարովան, Մոհանան, Մարիամ Բաբայանը, Դավիթ Աբրահամյանը, Նարեկ Ալեքսանյանը, Ռաֆայել Թալասյանը և այլք։ Ներկայացումը բեմադրել է Արա Երնջակյանը։

Նոր կազմի համար այս նախագիծը պարզապես հերթական ներկայացում չէ, այլ տարիներով սպասված երազանքի իրականացում։

Tert.am Life-ը ներկա է եղել ներկայացման առաջնախաղին ու պրեմիերայից առաջ զրուցել դերասանների հետ:

«Տարիներով կուտակված էմոցիաներ են». Լիլիթ Թոխատյան 

Դերասանուհի Լիլիթ Թոխատյանի համար այս ներկայացումը երկար սպասված երազանք է եղել. «Չեմ կարող բառերով արտահայտել, թե ինչ եմ զգում հիմա։ Սրանք միայն այսօրվա էմոցիաները չեն, այլ տարիներով կուտակված սպասումն ու հավատը։ Մի քանի անգամ փորձել եմ ընդգրկվել ներկայացման մեջ, բայց տարբեր պատճառներով չի ստացվել։ Այս անգամ էլ գալիս էի պարզապես սովորելու, բայց երբ հասկացա, որ ընտրվել եմ, դա իսկական երջանկություն էր»։ 

Նրա խոսքով՝ ներկայացումը գրավում է ոչ միայն երաժշտականությամբ, այլև խորքային ասելիքով.

«Սա պարզապես երաժշտական ներկայացում չէ։ Հումորի ու երգերի տակ շատ լուրջ ասելիք կա, որը զգում են ուշադիր դիտողները»։ Դերասանուհին նաև խոստովանում է, որ ներկայացման հետ կապված մանկության «փոքր ցավ» ունի. «16 տարի նայել եմ այս ներկայացումը, ու երբեք ինձ փուչիկ չի հասել։ Հիմա խոստանում եմ՝ ինչ երեխա տեսնեմ, անպայման փուչիկ եմ տալու»։

«Սա փորձություն է յուրաքանչյուր դերասանի համար». Ժորա Մարտիրոսյան

Ժորա Մարտիրոսյանի խոսքով՝ այս ներկայացումը յուրահատուկ տեղ ունի դերասանների կյանքում. «Յուրաքանչյուր դեր կարևոր է, բայց սա առանձնահատուկ է։ Ես խաղացել եմ նաև ավագ սերնդի հետ, հիմա՝ երիտասարդների։ Ներկայացման էներգետիկան այնպիսին է, որ անկախ դերից՝ հաճույք ես ստանում բեմում լինելուց»։ Նա ընդգծում է, որ փորձերը անցել են թեթև ու ստեղծագործ մթնոլորտում. «Բոլորը շատ էին ուզում խաղալ այս ներկայացումը, և այդ ոգևորությունը փոխանցվում էր փորձերի ժամանակ։ Աշխատել ենք շատ հանգիստ, սիրուն ու հումորով»։

«Սա ամենամեծ տրամպլինն է». Դավիթ Աբրահամյան

Դավիթ Աբրահամյանը ներկայացումը համարում է դերասանական լուրջ փորձություն. «Եթե կարողանում ես խաղալ այս ներկայացումը, հետագայում շատ բան ավելի հեշտ է դառնում։ Այստեղ մենք վայրկյանների ընթացքում փոխվում ենք, երգում ենք, պարում, անում ենք ամեն ինչ։ Սա դերասանի համար մեծ դպրոց է»։ Նա նաև ընդգծում է ներկայացման առանձնահատուկ կապը հանդիսատեսի հետ. «Հանդիսատեսի հետ ստեղծվում է յուրահատուկ քիմիա։ Սա այն ներկայացումն է, որտեղ մարդիկ իրենց էլ են տեսնում»։

«Երկու ժամով կտրվում ես իրականությունից». Ավետ Զոհրաբյան

Ավետ Զոհրաբյանի խոսքով՝ «Կառավարական համերգ»-ը հանդիսատեսին տալիս է հենց այն, ինչ այսօր շատերին է պետք. «Սա այն ներկայացումներից է, որը մարդկանց երկու ժամով կտրում է առօրյա խնդիրներից, ծիծաղ է պարգևում, լավ էներգիա ու նոր լիցքեր»։

Նա նշում է նաև, որ նոր սերնդի առջև մեծ պատասխանատվություն կա. «Մինչ մեզ այս ներկայացումը խաղացել են շատ հայտնի դերասաններ։ Մենք ուզում ենք, որ հանդիսատեսը սիրի նաև մեզնով և գա նորից ու նորից»։

«Կառավարական համերգը» տարիներ շարունակ եղել է Կամերային թատրոնի այցեքարտերից մեկը՝ միավորելով տարբեր սերունդների դերասանների։ Նոր բեմադրությունը ոչ միայն պահպանում է այդ ավանդույթը, այլև տալիս է նոր շունչ և նոր բացահայտումներ։

Ներկայացման պրեմիերայից առաջ դերասանների հուզմունքը նույնն է՝ արդարացնել հանդիսատեսի սպասումները և շարունակել այն պատմությունը, որը սկսվել է տարիներ առաջ։

Հ.Գ. Ներկայացման պրեմիերային ներկա էր նաև Հրանտ Թոխատյանը, վերջում, երբ մոտեցավ դստերը շնորհավորելու, ծաղիկներ նվիրեց, Լիլիթը չկարողացավ զսպել հուզմունքը:

 

Լուսանկարները՝ Աքսաննա Ոսկանյանի

Հետևեք մեզ՝ այստեղ

Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисментыЛидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Южном Кавказе, внутриполитическая ситуация в Армении» «Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран» Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась конкурсом Mini CTFДень благодарности клиентам - на этот раз в филиале IDBank «Эребуни»Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак КарапетянПодведены итоги очередного этапа Junius: впереди новый этапUcom расширяет возможности международного роуминга «Срочно подтвердите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве с бронированием отелейМгер Ананян вошел в состав Правления Юнибанка Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давление на Армянскую Апостольскую Церковь Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»В Ереване состоялся форум здоровья и эстетики «Три ключа к красоте»Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankПредставитель Армении стал амбассадором международной премии «Евразия»Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности «Евразия-Армения» отдала дань памяти культурному и общественному деятелю Армену ГригорянуПри поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт