ՖԻՖԱ-ն չի քննարկի ԱԱ-2026-ում Իրանի հանդիպումները Մեքսիկա տեղափոխելու հարցը
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան չի քննարկի հունիս-հուլիսին ԱՄՆ-ում, Մեքսիկայում եւ Կանադայում անցկացվելիք աշխարհի առաջնության խմբային փուլի երեք հանդիպումներն Իրանի հավաքականի մասնակցությամբ բացառապես Մեքսիկայում անցկացնելու հարցը, քանի որ հանդիպումների տոմսերն արդեն վաճառվել են, իսկ մրցավայրի տեղափոխությունը կազդի նաեւ այլ թիմերի վրա, հաղորդում է The Times-ը։
Ավելի վաղ Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մեհդի Թաջը հայտնել էր, որ բանակցում է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի հետ ԱԱ-2026-ում Իրանի հավաքականի մասնակցությամբ հանդիպումներն ԱՄՆ-ից Մեքսիկա տեղափոխելու հարցը, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չէր երաշխավորել իրանցի ֆուտբոլիստների անվտանգությունն ԱՄՆ-ում։
Իրանի հավաքականը խմբային փուլում պետք է Նոր Զելանդիայի եւ Բելգիայի հետ խաղա Լոս Անջելեսում, Եգիպտոսի հետ՝ Սիեթլում։
Հետևեք մեզ՝ այստեղ



