Ереван, 07.Май.2026,
00
:
00
ВАЖНО


«Խիստ ու սրտացավ հրամանատար էր, յուրաքանչյուր զինվորին իր երեխայի պես էր վերաբերվում». կապիտան Անդրանիկ Աղաջանյանն անմահացել է հոկտեմբերի 6-ին՝ «Չռիկներ» կոչվող տեղամասում, տուն «վերադարձել»... երկուսուկես ամիս անց. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ երեխա է եղել Անդրանիկս։ Տղաս ծնվել է Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր գյուղում։ Անկախության տարում է ծնվել, երբ Արցախյան առաջին պատերազմը նաև մեր գյուղ էր հասել։ Երեխաներիս հետ տեղափոխվեցի հարևան գյուղ, հետո, երբ Անդրանիկս երկու տարեկան էր, վերադարձանք գյուղ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Աշխենը՝ Անդրանիկի մայրիկը։

Որդու մասին խոսելիս նշում է՝ արտահայտիչ արտաքին ուներ։ «Իրեն բոլորն էին սիրում։ Դպրոցում պատմողական առարկաներն էր շատ սիրում։ Ընդունակ էր, կարող էր դասը չկարդալ, բայց հիշողությամբ վերապատմել ուսուցչի ներկայացրածը։ Դպրոցական տարիներից սկսած նա ուներ հստակ որոշում՝ պետք է զինվորական դառնա»։

2008 թվականին, դպրոցն ավարտելով, մասնակցում է միասնական քննությունների և ընդունվում է Վազգեն Սարգսյանի անվան ինստիտուտ։ «Այդ տարիներին շատ դժվար էր այդտեղ ընդունվելն ու սովորելը։ 600-ից ավելի պատանիներ էին ընդունվել, ընթացքում մնացին 300-ը։ Շատ դժվարություններ էին հաղթահարում, եթե տղաները չէին դիմանում փորձություններին, նրանց ուղղակի տուն էին ուղարկում։ Մի քանի անգամ իրեն հարցրել եմ՝ գուցե հետ կանգնե՞ս քո որոշումից, բայց նա հաստատակամ էր զինվորական դառնալու իր որոշման հարցում։ Սիրված էր ինստիտուտում, յուրահատուկ հոգատարություն ուներ նոր ընդունված ուսանողների հանդեպ։ Շատ լավ գնահատականներով ավարտեց ինստիտուտը և ընտրեց Ջրականի զորամասը»։

Անդրանիկը հստակ որոշում է ունենում նաև ընտանիք կազմելու հարցում։ «Երրորդ կուրսում սովորելիս ասաց. «Մա՛մ, ապագա զինվորականը երրորդ կուրսում պետք է ընտրյալ ունենա, չորրորդում՝ նշանվի, ավարտելուց անմիջապես հետո ամուսնանա։ Եթե ես այդ ընթացքում չամուսնանամ, հետո արդեն զինվորականի աշխատանքն ինձ ուղղակի թույլ չի տա դա անել»։ Եվ այդպես էլ արեց՝ ավարտելուց հետո ամուսնացավ իր համադասարանցու հետ։ Երբ գնացինք Ջրականի հատված, առաջին միտքն էր՝ անապատ է։ Որոշ ժամանակ անց Առաջամուղ գյուղում հարսս տեղավորվեց աշխատանքի՝ որպես ուսուցչուհի։ Զինվորականների համար նախատեսված շենքերում բնակարան ստացան, աշխատում էին, ապրում։ Երկու աղջիկ ունեցան։ Շատ համերաշխ էին ապրում, միջավայրը ևս հրաշալի էր։ Այդ ընթացքում Ապրիլ յան պատերազմին ականատես եղանք։ Տղաս մասնակցել է նաև այդ պատերազմին։ Այդ ժամանակ դիրքերում է եղել՝ Լելե Թեփեի մոտակայքում։ Իր վաշտով կռիվ է տվել, զոհ չունեցան այդ ժամանակ, զինվորներին անվնաս հասցրել էր զորամաս։ Իրեն ճանաչել էին լավագույն վաշտի լավագույն հրամանատար, Անդրանիկիս պարգևատրել է Բակո Սահակյանը։ Շատ մեդալներ ուներ, որոնք փակցված էին իրենց տան պատին։ Ավաղ, չէին կարողացել դրանք դուրս բերել 44-օրյա պատերազմի ժամանակ։ Անասելի հոգատարություն ուներ իր զինվորների հանդեպ։ Երբ գյուղ էր գալիս, փոխանակ իրեն անհրաժեշտ իրեր գներ, զորամասի համար անհրաժեշտ բահեր, դույլեր և այլ անհրաժեշտ իրեր էր տանում։ Բոլորը զարմանում էին, բայց նա ասում էր՝ իմ զինվորին անհրաժեշտ ամեն ինչ պիտի տանեմ։ Զինվորի հետ հավասար խրամատ էր փորում։ Իր զինվորներին այնքան լավ է պահել, երիտասարդ էր, բայց ծնողի նման էր վերաբերվում յուրաքանչյուրին։ Խիստ ու սրտացավ հրամանատար էր»։

Անդրանիկն աստիճանաբար հարթել է իր մարտական ուղին՝ եղել է նախ՝ դասակի, ապա՝ վաշտի հրամանատար: 2019 թվականից նա աշխատել է որպես Մեխակավանի զորամասի N գումարտակի հրամանատարի տեղակալ, իսկ 2020 թվականից՝ N գումարտակի հրամանատարի տեղակալ՝ բարոյահոգեբանական ապահովման գծով: Մայրիկն ասում է՝ այդ գումարտակում նորակոչիկներ էին։ «Իրեն ասել էին՝ միայն դու կարող ես նրանց հետ աշխատել։ Ինձ ասաց. «Մա՛մ, էլ դիրքեր չեմ գնալու»։ Հետո այնպես ստացվեց, որ օգոստոսի վերջից մինչև սեպտեմբերի 12-ը տուն եկավ։ Արձակուրդում էր։ Սեպտեմբերի 12-ին 29 տարեկան դարձավ, նշեցինք։ Ասում էր՝ 30-ամյակս մեծ շուքով եմ նշելու։ Այդ օրն իրեն ճանապարհեցի տուն»։

Իսկ օրեր անց սկսվեց պատերազմը։ «Սեպտեմբերի 27-ին մեր բակում լսում էի հրանոթների, տանկերի ձայները։ Զանգեցի Անդրանիկին՝ բալես, ո՞ւր ես։ «Մամա՛, պատերազմ է։ Զինվորներին տարհանել ենք, ես գնում եմ զորամաս։ Պապային ուղարկիր, որ գա երեխաների հետևից»։ Այդ օրն է հայրիկը վերջին անգամ տեսել որդուն։ Անդրանիկը մշտապես կապ էր պահում ընտանիքի հետ։ «Ամեն օր զանգահարում էր. «Մամա՛, սա լավ պատերազմ չի։ Սա իսկական պատերազմ է, մեզ հաղթանակ չի սպասվում։ Մեր Ջաբրայիլը հանձնել են»»։

Փորձառու հրամանատարը, որ մարտի դաշտում տեսնում էր իրական պատկերը, պայքարում էր իր զինվորների կողքին՝ աննահանջ, անկոտրում։ «Հոկտեմբերի 3-ին անընդհատ իրեն էինք զանգահարում, չէր պատասխանում։ Հետո զանգահարեց. «Կարմիր շուկայում եմ։ Վիրավորները մեքենայի մեջ էին, վարորդը զոհվել էր, նրանց հասցրեցի Կարմիր շուկայի հոսպիտալ»։ Այդտեղ մի քիչ հանգստացավ, հետո գնաց իր նորակոչիկների հետևից։ Նորակոչիկները ո՛չ տեղանքին էին ծանոթ, ո՛չ զենքի օգտագործմանը։ Հադրութ է հասել։ Հոկտեմբերի 5-ի երեկոյան զանգահարեց՝ մա՛մ, ի՞նչ եք անում։ Մենք էլ խաղողը հավաքել էինք, բայց չէինք կարողանում տրամադրվել և գինի պատրաստել։ Ասաց. «Մա՛մ, անպայման գինի պատրաստեք, որ հաղթանակն այդ գինով նշենք»։ Հոկտեմբերի 5-ի երեկոյան զինվորները կապ են հաստատում Անդրանիկի հետ՝ վիրավոր ենք և շրջափակման մեջ։ Հրամանատարը չի գնում, տղայիս է ուղարկում։ Այդ տեղանքը կոչվում է «Չռիկների պոստ»։ Անօդաչուները ֆիքսում են Անդրանիկիս, հարվածում են, տղաս ոտքից վիրավորվում է։ Զինվորները օգնություն են խնդրում արդեն Անդրանիկի համար։ Հրամանատարն այդ ժամանակ զինվորների է ուղարկում, որ Անդրանիկին դուրս բերեն, նրանց մեջ Մխիթար անունով մի հաղթանդամ տղա է եղել։ Զինվորները տեղ են հասնում, թշնամին միանգամից հարվածում է։ Բոլոր տղաները մնում են այդ դիրքում, որևէ մեկն այդտեղից ողջ դուրս չի գալիս»։ Շատ հետո է նաև ընտանիքն իմանում, որ մինչև հոկտեմբերի 3-ն էլ է Անդրանիկը վիրավորվել, բայց հոսպիտալում չի մնացել՝ ասելով, որ զինվորները մարտի դաշտում են։

Հոկտեմբերի 5-ին էր Անդրանիկի վերջին զանգը։ Դրանից հետո Անդրանիկին ուղղված բոլոր զանգերը մնում են անպատասխան։ Ծնողներն ընկերներից մեկի հայրիկի միջոցով են իմանում, որ իրենց որդին էլ չկա։ Բայց, ինչպես ասում են, սիրտը չի հավատում վատ լուրերին, միշտ հույս կա։ «Մտածում էինք՝ անհնար է, որ Անդրանիկը զոհվի, նա անպարտ է, մի հնար կգտնի, այնինչ՝ նա իր զինվորների համար իր կյանքը տվեց։ Ոչ մեկ մեզ ոչինչ չէր ասում, այդ դիրքը չեզոք գոտում էր, չէին կարողանում դրան մոտենալ, որ մարմինները դուրս բերեին, կամ գուցե վիրավոր էին, փրկվեին տղաները։ Անգամ չգիտենք, թե իրենք որքան ժամանակ են վիրավոր վիճակում մնացել այդ դիրքում։ Հետո մեզ իր շորերը հասան։ Երբ վերջին անգամ մարտի է գնացել, շորերը փոխել է, որ թշնամին գլխի չընկնի, որ նա հրամանատար է։ Իր հագուստը, հեռախոսները դրել է մի պայուսակի մեջ ու տվել ընկերոջը՝ Արտուշին։ Նա տղայիս իրերը մեզ ուղարկեց։ Ավաղ, նա էլ զոհվեց։ Ես Անդրանիկիս շորերը մինչև հիմա չեմ լվացել, իր հոտն է գալիս այդ հագուստից»։

Հետո սկսվում են անվերջություն թվացող որոնումները։ «Նոյեմբերի 9-ից հետո ծնողներն արդեն հավաքվեցին նախարարության մոտ։ Իմ տղայի անունը զոհվածների որևէ ցուցակում չկար, դրա համար հույսներս չէինք կորցնում, որ Անդրանիկս ողջ է։ Բայց տարբեր կողմերից մեզ ասում էին՝ Աղաջանյանը զոհվել է։ Ծնողներով գնացինք Ստեփանակերտ։ Ամեն օր որոնողական աշխատանքներ էին։ Կարմիր խաչի աշխատակիցները, խաղաղապահները, Արցախի փրկարարները մտնում էին տարբեր տարածքներ, դուրս բերում մարմինները։ Ով ճանաչելի էր, շուտ էին գտնում, ովքեր գիտեին իրենց երեխաների տեղը, ցույց էին տալիս։ Մինչև դեկտեմբերի 5-ը մնացինք։ Ամեն օր եկեղեցի էի գնում, աղոթում էի՝ թող իմ որդին չլինի զոհվածների մեջ։ Որոնողական աշխատանքների մեջ նաև իմ Անդրանիկի կուրսեցին էր ներգրավված։ Ինձ ասաց. «Մայրի՛կ, եթե նորություն լինի, ձեզ կզանգեմ»։ Հենց նա էլ լուրը հայտնեց. «Տիկին Աշխեն, Անդոյին բերում եմ»։ Ես ու ամուսինս գնացինք Ստեփանակերտի դիահերձարան։ Երանի թե չտեսնեինք այն, ինչ տեսանք։ Մեր երեխաները սև տոպրակների մեջ էին, այնքան շատ էին։ Մեզ հարցրեցին, թե կկարողանա՞նք ճանաչել որդուս։ Ամուսինս գնաց ճանաչելու, իր ամուսնական մատանին մատին էր, բայց իր մոտ որևէ փաստաթուղթ չի եղել, իսկ զինվորների փաստաթղթերն ու հեռախոսներն իրենց գրպաններում են եղել։ Դեռ հույս ունեի, որ իմ Անդրանիկը չէ։ Տղաների մարմինները տեղափոխեցին Հերացի, մինչև ԴՆԹ հետազոտության արդյունքների հայտնի դառնալը։ Հարսիս կանչեցին, նա մատանին ճանաչել էր, ներսում այն նշան ուներ։ Դեկտեմբերի 22-ին զանգեցին՝ ԴՆԹ-ն հաստատվել է»։

Հոկտեմբերի 6-ն է ընտանիքը հիշատակում որպես որդու անմահանալու օր։ Մայրիկն ասում է՝ անգամ դա հաստատ չգիտեն, գուցե դեռ մի քանի օր էլ վիրավոր է եղել։ Զոհվել է «Չռիկներ» կոչվող տեղամասում՝ Հադրութի և Ջրականի խաչմերուկում։

Իսկ հիմա անվերջանալի սպասման մեջ է ապրում ընտանիքը։ «Անդրանիկն ամեն պահի ինձ հետ է, ինչով էլ զբաղվելիս լինեմ, տղաս ինձ հետ է։ Մինչև հիմա չենք հավատում, որ չկա։ Անընդհատ սպասման մեջ ենք, գիտենք՝ ինչ-որ հրաշք է կատարվելու, երեխաս տուն է մտնելու։ Ամեն անգամ գալիս մեքենան կանգնեցնում էր դարպասների մոտ ու սկսում կանչել՝ մամա՜, մամա՜...»:

Անդրանիկը տիկին Աշխենի կրտսեր որդին է։ «Ապրելուս, կյանքիս շարժիչ ուժը դարձան թոռներս։ Նրա աղջիկներն իրենց հայրիկի պատիվը բարձր կպահեն։ Եվ, իհարկե, իր հերոսությունը։ Չգիտեմ՝ ուժ տվեց դա, թե ոչ, բայց ապրում ենք չապրելով։ Մեզ ավելի շատ կոտրում է այն, որ մարդիկ կարող են մոռանալ մեզ հետ տեղի ունեցածը, մեր տղաներին։

Անդրանիկիս՝ մայորի կոչում ստանալու հրամանը եկել էր, զորամասը դեռ չէր հաստատել, հետո սկսվեց պատերազմը։ Նա արդեն պետք է տեղափոխվեր Հայաստան, տարբեր տեղերից իրեն կանչում էին։ Ինձ մի օր ասաց. «Մա՛մ, Ջրականը մի տեսակ մեզ ձգում է, ով այնտեղ լինում է, չի ցանկանում այնտեղից դուրս գալ»։ Որոշել էր գնալ Ակադեմիա սովորելու։ Բոլոր երազանքները կիսատ մնացին...»։

Հ. Գ. Կապիտան Անդրանիկ Աղաջանյանը ծառայության ընթացքում պարգևատրվել է ԱՀ «Մարտական ծառայություն», «ՀՀ Զինված ուժերի 20 տարի» հոբել յանական, ՀՀ Զինված ուժերի «Մարտական հերթապահության համար» առաջին աստիճանի, «Ծովակալ Իսակով» մեդալներով։ Հետմահու պարգևատրվել է ԱՀ «Արիության համար» մեդալով։ Հուղարկավորված է Գորիսի պանթեոնում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицЗаявление движения «Нет “Западному Азербайджану”!»: нет разделу Армении Главная повестка выборов: армянская идентичность или интеграцияВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Звон в колокол на Лондонской фондовой бирже ознаменовал включение Америабанка в индекс FTSE 100 в составе группы LFG Le Figaro: Европа рискует пожертвовать демократией в Армении ради геополитики Косачев: Если нынешние русофобы в Армении укрепят свои позиции на выборах, то отношения с РФ могут стать необратимымиTasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительностиЗеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и ПашинянаПриглашение Зеленского — удар по национальному достоинству Премьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мираУрсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного КавказаПетиция Армянского народного движения «Нет “Западному Азербайджану”!» «Верните пленных домой» Фосфорные боеприпасы Украины и военные сделки с Алиевым: почему визит Зеленского в Ереван встречают без восторга «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Дохс»Артур Хачатрян: где 12 миллионов евро, выделенные на борьбу с «гибридной войной»?Двойная игра Еревана: Пашинян борется с Москвой на словах, пока его окружение зарабатывает на связях с РФЯпония впервые с июня 2025 года закупила российскую нефтьГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоГосударственная политика должна объединять обществоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея Прокофьева