Ինչպե՞ս կկատարվի բուժաշխատողների աշխատավարձի հաշվարկը. Ավանեսյանը ներկայացրել է մանրամասներ
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է աշխատավարձի հաշվարկման նոր հաշվիչը բուժաշխատողների համար։
«Փորձե´ք, հաշվե´ք ինքներդ, կիսվեք մտքերով: Օրինակ, ընտրել ենք ընտանեկան բժիշկ, ընդհանուր կցագրված բնակչության թիվը 1989 է, սա օրինակ է, և մենք այստեղ ունենք հատված նաև այցեր և խորհրդատվությունից, վերցրել ենք, որ ամսվա մեջ ընդամենը 10 այց է ունեցել։ Այստեղ արդեն հաշվիչը ավտոմատ ըստ կցագրված բնակիչների թվի կհաշվարկի՝ թե ինչքան է լինելու աշխատավարձը։ Այս դեպքում դարձավ 60 հազար դրամ։ Սա չի նշանակում, որ ամբողջ այս գումարն է բժշկի աշխատավարձը, այստեղից իհարկե կան այլ վարչական և այլ ծախսեր, որը ամեն ամբուլատորիայում տատանվում է, բայց այս ձևաչափով կկարողանաք ընդհանուր առմամբ պատկերացում կազմել, թե ինչպես է ձևավորվում ձեր աշխատավարձը։
Սիրելի բուժաշխատողներ, խնդրում եմ մտնեք, փորձարկեք և հնարավորություն տաք միասին էլ ավելի լավացնենք գործիքը, ձեր դիտարկումներն ու առաջարկները շատ գնահատելի են»,– ասել է նա։
Հետևեք մեզ՝ այստեղ



