Իրանն առաջին անգամ «Սեջիլ» ռազմավարական պինդ վառելիքային հրթիռ է արձակել 54-րդ ալիքի ընթացքում
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) մարտի 15-ին իրականացրել է «Ճշմարիտ խոստում – 4» գործողության շրջանակում Իսրայելի դեմ պատասխան հրթիռային հարվածների 54-րդ ալիքը. հայտնում է Tasnim-ը։
ԻՀՊԿ Հասարակայնության հետ կապերի վարչության հայտարարության մեջ նշվում է, որ հարվածների նոր ալիքը ներառել է երկտոննանոց մարտագլխիկով հագեցած «Խորամշահր» գերծանր հրթիռների, ինչպես նաև «Խայբար շեքան», «Քադր» և «Էմադ» հրթիռների արձակումը:
Ըստ հայտարարության, «Ճշմարիտ խոստում – 4» գործողության ընթացքում առաջին անգամ «Սեջիլ» ռազմավարական պինդ վառելիքային հրթիռն է արձակվել կառավարման և որոշումների կայացման այն կենտրոնների ուղղությամբ, որոնք կապված են Իսրայելի օդային գործողությունների հետ:
ԻՀՊԿ-ն նաև հայտարարել է, որ երկրի սրտում հաջողությամբ թիրախավորվել են Իսրայելի ենթակառուցվածքային այն հիմնական օբյեկտները, որոնք ազդում են նրա զինված ուժերի ու պաշտպանական արդյունաբերության վրա, ինչպես նաև զորքերի կուտակման վայրերը:
Հետևեք մեզ՝ այստեղ



