Մոսկվայում օդի ջերմաստիճանը շաբաթվա ընթացքում երրորդ ռեկորդն է սահմանել
ФОТОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվայում ջերմաստիճանը սահմանել է նոր ռեկորդ՝ բարձրանալով մինչև +9,9 աստիճան. հայտնում է РБК-ն՝ հղում անելով Ռուսաստանի Հիդրոմետկենտրոնին:
Այսպիսով, ջերմաչափի ցուցմունքները 0,1 աստիճանով գերազանցել են 2015 թվականի ռեկորդը:
«Արդյունքում այս շաբաթվա ընթացքում Մոսկվայում արդեն ջերմաստիճանային երեք ռեկորդ է գրանցվել՝ մարտի 12-ին, 13-ին և այսօր՝ մարտի 15-ին: Նոր ռեկորդներ դեռ սպասվում են, քանի որ տաք եղանակը պահպանվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ռեկորդային ջերմաստիճանի մասին մոսկվայաբնակներին նախազգուշացրել է նաև «Фобос» եղանակային կենտրոնի մասնագետ Եվգենի Տիշկովեցը:
Ըստ Հիդրոմետկենտրոնի կանխատեսման, երկուշաբթի՝ մարտի 16-ի գիշերը, Մոսկվայում ջերմաստիճանը կիջնի մինչև -5...-3 աստիճան, իսկ ցերեկը կպահպանվի 10-ից 12 աստիճանի սահմաններում: Երեքշաբթի՝ մարտի 17-ին, գիշերային ջերմաստիճանը կլինի -4-ից -2, իսկ ցերեկայինը՝ 9-ից 11 աստիճան:
Հետևեք մեզ՝ այստեղ



