Հրապարակային պետք է ցույց տանք մեր uպառազինnւթյունը․ մեր հարևանները, հույս ունենք, որ դա չեն ընկալի որպես ագրեuիվության ցուցադրություն․ Փաշինյան
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հրապարակային պետք է ցույց տանք մեր սպառազինությունը։ Այս մասին Կապանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես 2-3 ամիս առաջ հայտարարություն արեցի, որ այն քաղաքացիները, որոնք ուզում են տեսնել, թե ինչ ենք ձեռքբերել, կտանեմ, ցույց կտամ։ Արդեն մի քանի խումբ հրավիրել, տարել, ցույց եմ տվել, սակայն մարդկանց թիվն այնքան մեծ է, որ եկանք այն եզրակացության, որ բոլորին պետք է բոլորին ցույց տանք, հրապարակային պետք է ցույց տանք։ Մենք, սակայն, դա անում ենք խաղաղությունը ընդգծելով և խաղաղության համատեքստում. խաղաղություն է, մեր հարևանների հետ լարվածություն չկա, մեր հարևանները, հույս ունենք, որ դա չեն ընկալի որպես ագրեսիվության ցուցադրություն»,-ասել է Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ ժողովրդի առաջ հաշվետվություն են ներկայացնելու, և դա, երևի, մայիսին տեղի կունենա։ Ընդ որում` ցուցադրելու են միայն իրենց իշխանության օրոք և հիմնականում 2022 թվականից հետո ձեռքբերված սպառազինությունը։
Հետևեք մեզ՝ այստեղ



