Ագրեսիվ շունը հարձակվել է մոր և երեխայի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եկատերինբուրգում ընտանի շունը հարձակվել է երեխայի և նրա մոր վրա։ Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 26-ին՝ կեսօրին, Մեդնոգորսկայա փողոցում։
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ռոտվեյլերը փախել է իր տերերից և սկսել վազել մոտակա փողոցներով։ Այդ պահին նրա ճանապարհին հայտնվել է փոքրիկ տղա, որի վրա շունը հարձակվել է։
Երեխայի մայրը մոտակայքում է եղել։ Նա արագ վերցրել է որդուն և փորձել պաշտպանել նրան կենդանու հարձակումից։ Այդ պահին շան ուշադրությունը կենտրոնացել է կնոջ վրա, և նա մի քանի անգամ կծել է նրան։
Կինը, շարունակելով պաշտպանել որդուն, պառկել է ձյան մեջ և փորձել հանգստացնել երեխային, որպեսզի նա չլացի և չգրգռի կենդանուն։ Որոշ ժամանակ անց շունը դադարել է կծել, սակայն չի հեռացել և շարունակել է ագրեսիվ արձագանքել մարդկանց՝ ովքեր փորձել են մոտենալ և օգնել։
Ավելի ուշ դեպքի վայր է ժամանել շան տերը և տարել կենդանուն։ Շրջապատի մարդիկ շտապ օգնություն են կանչել։ Կինը և երեխան այժմ անցնում են կատաղության դեմ պատվաստման կուրս։
Տեղեկությունների համաձայն՝ Ուրալի տարածաշրջանում մարդկանց վրա շների հարձակումները նորություն չեն։ Մասնավորապես, 2017 թվականի փետրվարի 5-ին Tavda քաղաքում ընտանի շները մահացու հարձակվել էին առաջին դասարանի աշակերտի վրա։ Այդ գործով կենդանիների տերերը դատապարտվել էին ազատության սահմանափակման և պարտավորվել փոխհատուցում վճարել զոհի ընտանիքին։
Վերջին դեպքի առնչությամբ ոստիկանությունը արդեն սկսել է քննություն։ Դեպքը ուսումնասիրում է նաև դատախազությունը։
Նախնական տվյալներով՝ քանի որ միջադեպը մարդկային զոհերի չի հանգեցրել, կենդանու տերերի նկատմամբ խիստ պատժի կիրառումը դեռևս հարցականի տակ է։ Այնուամենայնիվ, երեխայի մայրը մտադիր է պատասխանատվության ենթարկել շան տերերին և արդեն դիմել է ոստիկանություն։
Տեսանյութն՝ այստեղ
Թարգմանությունը՝ Past.am-ի
Հետևեք մեզ՝ այստեղ



