Ереван, 28.Апрель.2026,
00
:
00
ВАЖНО


«Նիկոլ Փաշինյանը բացել է իր բոլոր խաղաքարտերը, բաց ձեռքերով մտել է կռվի դաշտ». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանն այլևս ալեգորիկ ձևակերպումներ չի անում, ինչպես ասում են՝ «բաց է խաղում»։ Հայտարարում է, որ իր ցուցումով է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենն ազատման դիմում գրել, կամ, որ նոր Սահմանադրության մեջ հղում չի լինելու Անկախության հռչակագրին։ Քաղաքագետ Արմեն Հովասափյանը հիշեցնում է՝ նախապես էր անոնսավորվել Սահմանադրության փոփոխությունը։ «Նշում են սահմանադրական «բարեփոխումների» մասին։ Բայց պետք է տեսնենք, թե ինչն է փոխվել, որ հասկանանք՝ բարեփոխո՞ւմ է, թե՞ չարեփոխում։ Սահմանադրության՝ մեր մայր օրենքի հիմքը հանդիսացել է Անկախության հռչակագիրը, այն մեր փաստական հիմքն է, այսպես ասած՝ մեր երկրի ծննդականը։ Սահմանադրությունն ընդունել ենք՝ հղում անելով 1990 թվականին ընդունված Անկախության հռչակագրին։ Հռչակագրում հստակ ֆիքսված են հայ ազգի նպատակներն ու ձգտումները, հիմքում են Արցախը, Հայոց ցեղասպանությունը, Սփյուռքն ու Եկեղեցին։ Սա մեզ համախմբող թիվ մեկ բաղադրիչն է։ Փաշինյանը վախենում է այն ամենից, որտեղ գրված է Արցախ, Ցեղասպանություն, Սփյուռք։ Այս տերմինները նրա համար կարծրատիպեր են։ Դեռևս 2018 թվականին Բոլթոնն է ասել, որ պետք է դուրս գալ պատմական կաղապարներից։ 2018 թվականին իր առջև սա դրել են, ասել՝ սա է քո տեսլական կոչվածը, այս կետերը կդնես դիմացդ ու աստիճանաբար թեման «կեփես», որոշակի դոզավորումներով, մարդկանց տրամադրությունները շոշափելով՝ խոսիր թեմաների մասին, արդյունքում որոշակի ժամանակ հետո բաց կխաղաս»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հովասափյանը։

Նա ընդգծում է՝ Փաշինյանն անգամ ասում է, թե եկեղեցիների խորանից Արցախի անունն է հնչում, և դա պատերազմի կոչ է։ «Պարտադիր պայման չէ, որ քահանաներն իրենց տեքստի մեջ նշեն «խաղաղություն Հայաստան աշխարհին, Արցախ աշխարհին»։ Քահանաներ կան, որ այդ ձևակերպումն օգտագործում են, ոմանք չեն օգտագործում։ Դա պատարագի մեջ ամրագրված պարտադիր ձևակերպում չէ։ Նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր ցավերը ցույց տվեց։ Ասում էր՝ Կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը, հետո ասաց՝ արտաքին գործակալներ են։ Բայց այս ամենը պարզապես ծխածածկույթ էր։ Ամիսներ առաջ Կաթողիկոսը մասնակցեց Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կազմակերպած համաժողովին, որի ժամանակ խոսեց Արցախի խնդրի, գերիների վերադարձի մասին, արցախցիների տեղահանության և իրենց բնօրրանում ցեղասպանության մասին։ Անմիջապես դրան արձագանքեց Փաշազադեն։ Փաշինյանն էլ աստիճանաբար հրապարակ նետեց թեզերը, փոքր չափաբաժիններով դրանք մատուցեց հանրությանը։ Օրինակ՝ Կաթողիկոսի մասով նա տեսավ, որ իր առաջ քաշած թեզերը, բացի իրեն համախոհ խմբակից, հանրության մեծ մասի վրա լուրջ ազդեցություն չեն թողնում։ Այս փուլում Նիկոլ Փաշինյանն առավել ցույց տվեց իր դեմքը, իր ուզածը, ցույց տվեց, թե որն է իր բուն ասելիքը։ Նա հիմա բացել է իր բոլոր խաղաքարտերը, բաց ձեռքերով մտել է կռվի դաշտ: Հիմա նախընտրական շրջան է, նա պետք է վաբանկ գնա, ցույց տա, թե որն է իր բուն առաքելությունը։ Հիմա էլ իրեն Մեսրոպ Մաշտոցի հետ է համեմատում։ 2026 թվականը համեմատում է 405 թվականի հետ։ Նա դարձել է հայ ազգի մեծագույն գրականագետը, ամենալավ ճարտասանն է, ամենալավ վերծանողն է, Խորենացի է մեկնաբանում, Բուզանդից է մեջբերումներ անում։ Նա պղծում է «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» ոսկեղենիկ միտքը՝ մեկնելով դա, որ այդ ժամանակ էլ Հայաստանը գտնվում էր ճակատագրական խաչմերուկի վրա, և հիմա մենք պետք է այնպես անենք, որ հետո չգրվի «Ողբը»։ Նա շարունակում է իրեն համեմատել մեր մեծերի հետ։ Փորձենք գուշակել, թե հաջորդիվ պատմական որ կերպարի հետ է իրեն համեմատելու։ Սա վատ տեղ է տանում, նման բաներ կարելի է տեսնել բուժհաստատություններում, որտեղ մարդիկ ասում են՝ ես Նապոլեոնն եմ, ես Կուտուզովն եմ։ Երբ մարդիկ ունենում են որոշակի մտասևեռումներ, նրանց մոտ տարբեր կպչուն մտքեր են առաջանում»,-նկատում է մեր զրուցակիցը։

Օրերս Փաշինյանը ելույթ ունեցավ նաև Եվրախորհրդարանում։ Այն շատերը որակեցին որպես օգնության խնդրանք. «Օգնեք՝ վերընտրվեմ»։ «Եթե մեկնաբանենք Նիկոլ Փաշինյանի ելույթը Եվրախորհրդարանում, ապա, որպես երկրի ղեկավարի ելույթ, այն ուղղակի զավեշտալի էր։ Երկրի ղեկավարը չէր գնա դրսում բողոքելու, «տղա բերելու», թե՝ եկեք, ինձ նեղացնում են։ Նա մեր երկրի ներքին գործերը հանեց արտաքին շուկա և փորձեց այնտեղ իր համար դիվիդենտ հավաքել։ Տպավորություն է, որ կարծես մի ընդդիմադիր գործչի ելույթ էի լսում, ոչ թե երկրի ղեկավարի, քանի որ Փաշինյանը չի կարողացել դիմակազերծ լինել իր ընդդիմադիր կեցվածքից, և գնացել, Եվրախորհրդարանում այս կամ այն հարցերից է բողոքում։ Երկրորդ՝ Փաշինյանի ելույթից հետո ընդունվել է «ԵՄ ընդլայնման ռազմավարություն» փաստաթուղթը։ Այդ փաստաթղթում ոչ մի խոսք չկա, որ Հայաստանն ունի ԵՄ անդամության հեռանկար։ Այս մասին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էր նշել և ընդգծել, որ ընդամենը նշված է, թե ողջունում են սկսված պրոցեսը, այն է՝ դեպի ԵՄ գնալու ճանապարհի այս ֆարսը, որ կազմակերպեցին Ազգային ժողովում։ Հայտնի գրանտակերները ԱԺ մի հրովարտակ ներկայացրեցին, հետո ԱԺ-ում լսումներ կազմակերպեցին, վերջում էլ բանաձև ընդունեցին։ Եվրոպացիները միայն ողջունեցին դա՝ ապրեք, որ նման բան եք ուզում անել, բայց միայն այդքանը։ Մինչդեռ նույն փաստաթղթում նշված է Մոլդովայի, Ուկրաինայի մասին, բայց Հայաստանի եվրաինտեգրման խնդրի հետ կապված եվրոպացիները բաց ցույց տվեցին՝ «տղա՛ ջան, գնա քո գործերով զբաղվի, դու այստեղ գործ չունես, երբ մեզ պետք լինես ինչ-որ հարցի շուրջ, կխաղարկենք Հայաստան խաղաքարտը, բայց այսօր այդ կալիբրը չունես, քո տրամաչափը շատ փոքր է, դու դեռ խնդիրներ ունես»։ Սա նաև ուղերձ էր Փաշինյանին՝ հասկանալու, թե նա որ կողմ է, ի վերջո, թեքվելու։ Մե՛կ Եվրոպա է գնում, մե՛կ ամերիկացիների հետ է աշխատում, ռուսների ու չինացիների հետ Բրիքս է գնում։ Ինչպե՞ս է հնարավոր, որ մի մարդ գնա Բրիքս, զրուցի Հնդկաստանի,Պակիստանի, Չինաստանի ղեկավարների հետ, ջերմ նկարներ հրապարակի, երկու օր հետո գնա, գլուխը դնի Մակրոնի ուսին և բողոքի»,-հավելում է քաղաքագետը։

Հիշեցնում է՝ այսօր մեր տարածաշրջանը շատ ցայտնոտային վիճակում է գտնվում։ «Ոչ ոք չգիտի, թե վաղն ինչ է տեղի ունենալու Իրանի հետ կապված։ Իմ գնահատմամբ, Եվրոպան Իրանի հետ կապված դեպքերով նաև որոշակի ինքնուրույնություն ձեռք բերեց, քանի որ ամբողջովին չպարեց Ամերիկայի պարը։ Օրինակ՝ Իսպանիան կոշտ դիրքորոշում ցույց տվեց։ Իսպանիայի վարչապետը բավականին կոշտ հռետորաբանությամբ դատապարտեց Թրամփի քայլերը։ Միգուցե նույն Եվրոպան Իսպանիայի բերանով ակնարկում է Ամերիկային, որ այդքան էլ համաձայն չէ տեղի ունեցողի հետ։ Այո՛, եղան դեկլարատիվ տեքստեր, որոնք պետք է լինեին։ Չմոռանանք, որ Եվրոպան ամբողջովին խրված է ուկրաինական խնդրի մեջ։ Եվրոպան կարողանում է գումարով, ինչ-որ մատակարարումներով Ուկրաինային աջակցել։ Ուստի Հայաստանում այսօր ինչ-որ ճակատ բացել Փաշինյանի նման հակասական, հեղհեղուկ կերպարի միջոցով՝ լուրջ չէ։ Մյուս կողմից՝ մեր հարևան Իրանը վերջին օրերին ցույց տվեց, թե ինչ է նշանակում ինքնիշխանություն, որն է ազգային պետությունը, ինչ է նշանակում ընդհանրապես պետության համար ծառայել ու պետության լինելիությունը դարձնել նպատակ։ Արևմտյան կողմը չի հասկանում, որ Իրանը Իրաքը չէ։ Վերջինս ստեղծվել է 1918 թվականին, մինչև այդ եղել է բրիտանական գաղութ, Օսմանյան կայսրության մեջ մտել և այլն։ Իրանը ինքնուրույն պետություն է, որն ունեցել է Կյուրոս Մեծ, Դարեհ Առաջին, Դարեհ Երրորդ։ Նրանք մարդիկ են, ովքեր համաշխարհային պատմության մեջ թողել են իրենց ակնհայտ հետքը, ձեռագիրը, ասելիքը։ Ի վերջո, Մակեդոնացին, մեծ հաշվով, չկարողացավ լուծել Պարթևստանի հարցը։ Պարսկաստանը պահպանեց իր պետական տարածքները, միավորումները, դա մի պետություն է, որտեղ 2500-3000 տարի անընդմեջ եղել է իշխանություն, նույն սահմանում եղել է պետություն։ Որքան էլ այսօր Թրամփը և նրա սատելիտներն ասեն, թե Իրանի հարցերը լուծեցին, զուգահեռ տեսնում ենք, որ Արաղչին, Լարիջանին վստահ դիրքորոշումներով հայտարարում են, որ քանի կա Իսրայել չարիքը, Իրանի համար չի կարող լինել հանգիստ։ Դա իրենց համար թիվ մեկ խնդիրն է»,-ասում է նա։

Այս օրերին շատ է քննարկվում Սյունիքով անցնող ճանապարհի հարցը։ Քաղաքագետը նշում է՝ Իրանի դեմ սկսված պատերազմի առաջին օրերին ասել է, որ TRIPP-ը «մահացավ»։ ««Թրամփի ուղին» դադարեց գոյություն ունենալ։

Եթե Իրանը կարողանա խնդիրը կարգավորել, այն է՝ որոշակի բանակցություններ են սկսվում, կողմերը նստում են սեղանի շուրջ և այլն, Իրանը մնում է այսօրվա իր կարգավիճակով, Իրանի ոչ մի առաջնորդ, պետական գործիչ չի կարող թույլ տալ, որ իր հյուսիսային սահմանի վրա «Թրամփ» անունով մի հիմնարկ, տարածք գործի, գոյություն ունենա։ Նա կարող է այնտեղ ինչ-որ ուժեր կենտրոնացնել, չեմ բացառում, որ հարվածեն այդ հատվածի վրա, կամ էլ ձգտի ունենալ վերահսկողություն՝ իմանալու համար, թե ովքեր են անցնում այդ տարածքով։ Եթե Իրանում ինչ-որ բաներ են փոփոխվում, այն է՝ պրոամերիկյան ինչոր օպերացիա է իրականանում, TRIPP-ը նորից կորցնում է իր առաջնայնությունը, քանի որ այդ միջանցքը կարող է արդեն անցնել Իրանի տարածքով։ Արդյունքում «Թրամփի ուղու» շուրջ ստեղծված աժիոտաժը հօդս է ցնդում։ Երկու դեպքում էլ այն ուղղակի դառնում է ինչ-որ միջանցք, դառնում է «Զանգեզուրի միջանցք» կոչվածը։ Չեմ պատկերացնում, որ այնտեղ ներդրումներ կկատարվեն, դա կետ է, որտեղ ցանկացած պահի կարող են լինել հրթիռակոծություններ։ Դա կարող է դառնալ ուղղակի հարվածային գոտի։ Էլ չեմ ասում, որ կարող ենք ականատես լինել Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում մարտական գործողություն իրականացնելու դեպքերի հետ»,-եզրափակում է Արմեն Հովասափյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

По какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст» Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛО«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Двин»Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю 111 годовщины геноцида армянКурс финансовой грамотности в благотворительной организации Learning Mission. Idram&IDBank«Геноцидальный антиарменизм активизировался с полной яростью в 2020-х» — международные эксперты Новый уровень цифрового банкинга: IDBank начинает стратегическое сотрудничество с Oracle Переосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаМеждународный день Земли: Idram&IDBankУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаКредит «Новый партнер» набирает популярность среди клиентов ВТБ (Армения)Индия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеUcom объявляет о запуске программы управления углеродным следомВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Юнибанк выпустил долларовые облигации с доходностью 5,6% Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Idram и IDBank — среди участников Career City Fest 2026Сегодня — последний год памяти Геноцида армян. СуренянцМалхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаВТБ (Армения) расширяет возможности оплаты для туристов из России