Պակիստանում առնվազն 12 մարդ Է զոհվել գնացքին բեռնատարի բախվելու հետեւանքով
МЕЖДУНАРОДНОЕՊակիստանի Սինդի նահանգում գնացքին բեռնատարի բախվելու հետեւանքով զոհվել Է առնվազն 12 մարդ, որոնցից ութն ազգականներ են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 15-ին հաղորդել Է Daily Times հրատարակությունը:
Mazda բեռնատարի վարորդը, որի վրա եղել Է շուրջ քսան մարդ, փորձել Է երկաթգիծը հատել անցատեղում: Ֆարիդ Էքսպրես գնացքը հարվածել Է բեռնատարին եւ իր հետ տարել մոտավորապես 1,5 կիլոմետր:
Զոհվածների մարմիններն ու վիրավորներին տեղափոխել են մերձակա հիվանդանոցներ: Գնացքի անձնակազմը չի տուժել:
Լոկոմոտիվն աննշան վնասվածքներ Է ստացել եւ նորոգման համար կուղարկվի Կարաչի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%
5
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%



