Սինագոգի վրա hարձակnւմ է եղել, Իսրայելի hարվածներից ընտանիքը կnրցրած կասկածյալը մաhացել է․ ԱՄՆ (տեսանյութ)
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ Միչիգան նահանգի Արևմտյան Բլումֆիլդ թաունշիփի «Temple Israel» սինագոգում հարձակում է եղել։
Հարձակվողը մեքենայով մխրճվել է սինագոգի մեջ, ապա դուրս է եկել ու կրակ բացել։ Կասկածյալը մահացած է, գրել են ԶԼՄ-ները։
Կրակոցների վայրում տուժել են առնվազն 30 ոստիկաններ․ թունավորվել են ածխածնի մոնօքսիդով։ Կրակողը նաև հարվածել է անվտանգության աշխատակցին դեպքի վայրին մոտենալիս։
Կասկածյալը 41-ամյա լիբանանցի է։ Այման Մոհամադ Ղազալին ԱՄՆ է մուտք գործել 2011 թվականին՝ ներգաղթային վիզայով, որպես ԱՄՆ քաղաքացու ամուսին։ 5 տարի անց դարձել է քաղաքացի։
Հանցագործի մեքենան լիքն է եղել «պայթուցիկ նյութերով»։ Ոստիկանությունը կրակ է բացել նրա մեքենայի վրա, Լիբանանցին տեղում մահացել է։
Հարձակումը տեղի է ունեցել, երբ սինագոգի վաղ մանկության կենտրոնում եղել են անձնակազմի անդամներ, երեխաներ։ Մոտ 140 ներկաներից ոչ մեկը չի վիրավորվել։ Հրաձգության հեղինակը կորցրել է իր ընտանիքը Լիբանանում Իսրայելի հարվածների հետևանքով․ այս տեղեկությունը պաշտոնապես հաստատված չէ։
Կադրերն այստեղ
Հետևեք մեզ՝ այստեղ



