Փրկարարները, ջրասուզակները երկու օր է՝ ջրամբարում որոնում են 72–ամյա կնոջը. բարեկամներն այստեղ գտել են նրա գլխարկը
ВИДЕОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Աղբյուրակ ջրամբարում երկրորդ օրն է, շարունակվում են 72-ամյա Ամալյա Սուքիասյանի որոնողական աշխատանքները։ Դրանց ներգրավված են ներքին գործերի նախարարության ոստիկանական և փրկարար ծառայության աշխատակիցները, ինչպես նաև տեղանքին ծանոթ հարակից բնակավայրերի բնակիչներ։
NEWS.am–ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում են, որ ջրամբարում որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև Գեղարքունիքից հրավիրված ջրասուզակները։ Դեպքի վայրում են նաև 72-ամյա կնոջ ընտանիքի անդամները։
ՆԳՆ Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետը NEWS.am–ի հետ զրույցում նշեց. «Մարտի 11-ի ժամը 10:50-ի սահմաններում ոստիկանության կողմից ահազանգ է փոխանցվել Հրազդանի հրշեջ-փրկարար ջոկատ, որ Ամալյա Սուքիասյանը երկու օր է բարեկամների կողմից որոնվում է։ Անմիջապես Հրազդանի հրշեջ-փրկարար ջոկատից մեկ մարտական հաշվարկ մեկնել է նշված վայր՝ Աղբյուրակի ջրամբար և սկսվել են որոնողական աշխատանքները։
Որոնողական աշխատանքներին ներգրավվել է Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունից հատուկ ջրափրկարարական մեկ մարտական հաշվարկ, և ինչպես նաև փրկարար ծառայության հատուկ նշանակությամբ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից նույնպես մեկ մարտական հաշվարկ։
Ժամը 11:00-ից ինտենսիվ ձևով իրականացվում են որոնողական աշխատանքները։ Որոնողական աշխատանքները այս վայրում ենք իրականացնում, քանի որ բարեկամները որոնողական աշխատանքների ժամանակ 72-ամյա Ամալյա Սուքիասյանի գլխարկը գտել են նշված վայրում։ Ներկա պահին մենք ներգրավել ենք ջրասուզակ, որը տվյալ հատվածում անընդհատ իրականացնում է այդ որոնողական աշխատանքները»։
Հետևեք մեզ՝ այստեղ



