Հայտնի է, թե ինչպիսին կլինի «Եվրատեսիլ-2016» -ի բեմը
ОБЩЕСТВОՀայտնի է, թե ինչպիսին կլինի «Եվրատեսիլ-2016» երգի հեղինակավոր մրցույթի բեմը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` համացանցում հրապարակվել է բեմի ձևավորումը ներկայացնող տեսահոլովակը:
Մրցույթի երկրպագուների համար տարվա ամենասպասված իրադարձություններից է մրցութային բեմի ձևավորումը: Մրցույթի պաշտոնական` eurovision.tv կայքի բնորոշմամբ` այն ուժեղ է և համարձակ: Բեմի ձևավորումն իրականացնողները նպատակ են հետապնդել, որ մարդիկ կասկածեն` արդյոք հնարավոր է նման բան:
«Եվրատեսիլ-2016»-ին Հայաստանը կներկայացնի Իվետա Մուկուչյանը: Իվետա Մուկուչյանը ծնվել է 1986-ին Հայաստանում: 5 տարեկանից նրա ընտանիքը տեղափոխվել է Գերմանիա, սակայն 20 տարի այնտեղ ապրելուց հետո, Իվետան որոշում է կայացրել վերադառնալ իր արմատներին՝ Հայաստան: Նա սովորել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Ուսման տարիներին էլ hասկացել, որ իր ինքնադրսեւորման հիմնական միջոցը եւ կոչումը երաժշտությունը պետք է լինի: 2012-ին մասնակցել է «Գերմանիայի ձայնը» նախագծին:



