Հրապարակվել են Իրանում «սև անձրևի» հետևանքների լուսանկարներ
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լրատվամիջոցներում հայտնվել են Թեհրանում վառելիքի պահեստների վրա Իսրայելի հարվածներից հետո տեղացած «սև անձրևի» հետևանքների մասին լուսանկարները: Քաղաքի վրա բարձրացել է թանձր սև ծուխ, իսկ մայրաքաղաքից տասնյակ կիլոմետրեր հեռավորության վրա մուգ գույնի տեղումներ են եղել, գրում է Time-ը:
Իրանական Կարմիր մահիկի ընկերության տվյալներով՝ խոշոր հրդեհներից հետո տեղումները կարող են չափազանց վտանգավոր լինել և թթվային բնույթ ունենալ: Նման անձրևն ի վիճակի է մաշկի քիմիական այրվածքներ առաջացնել և լուրջ վնաս պատճառել թոքերին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ևս զգուշացրել է առողջության համար հնարավոր ռիսկերի մասին, գրում է The Hill պարբերականը: Կազմակերպության ներկայացուցիչ Քրիստիան Լինդմայերը նշել է, որ «սև անձրևը» աղտոտված թունավոր նյութերի տարածման պատճառով կարող է շնչառական խնդիրներ առաջացնել:
«Մենք կապի մեջ ենք հիվանդանոցների և իշխանությունների հետ, և Իրանի իշխանությունները արդեն նախազգուշացում են տարածել՝ մարդկանց կոչ անելով մնալ տանը, հատկապես նավթային պահեստների վրա հարձակումներից հետո»,- ասել է նա:
ԱՀԿ-ի տվյալներով՝ մթնոլորտ են արտանետվել թունավոր ածխաջրածիններ, ծծմբի օքսիդներ և ազոտի միացություններ: Իշխանությունները բնակիչներին կոչ են արել հնարավորության դեպքում մնալ տանը, քանի որ այդ նյութերից յուրաքանչյուրը կարող է առողջության համար խիստ վտանգավոր լինել։
Հետևեք մեզ՝ այստեղ



