ՊՍԺ-ն կփորձի ձեռք բերել Էնցո Ֆերնանդեսին
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ն կփորձի ամռանը ձեռք բերել աշխարհի ակումբային չեմպիոն Լոնդոնի «Չելսիի» 25-ամյա արգենտինացի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսին, հաղորդում է The Touchline-ը։
Էնցո Ֆերնանդեսի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչեւ 2032թ. հունիս։ Անգլիական ակումբում նա ստանում է տարեկան մոտ 10 միլիոն եվրո։ Փարիզյան ակումբը պատրաստ է նրան առաջարկել ավելի բարձր աշխատավարձ։
Ընթացիկ մրցաշրջանում Էնցո Ֆերնանդեսը «Չելսիի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 42 հանդիպման, խփել է 11 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։
«Չելսին» նրա տրանսֆերից ակնկալում է 100 միլիոն եվրո։ Transfermarkt–ը Էնցո Ֆերնանդեսի տրանսֆերային արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո։
Հետևեք մեզ՝ այստեղ



