ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետ
ОБЩЕСТВОՎերջերս Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է PDAC 2026 միջազգային համաժողովին, որը տեղի է ունեցել Տորոնտո քաղաքում և համարվում է հանքարդյունաբերության ոլորտի ամենահեղինակավոր և խոշոր միջոցառումներից մեկը։ Համաժողովը համախմբում է աշխարհի տարբեր երկրներից ժամանած պետական պաշտոնյաների, ոլորտի առաջատար ընկերությունների, ներդրողների և փորձագետների՝ քննարկելու հանքարդյունաբերության զարգացման ժամանակակից միտումները, ներդրումային հնարավորությունները և նոր տեխնոլոգիաները։
Համաժողովի շրջանակում ՀՀ պատվիրակությունը, ՏԿԵՆ փոխնախարար Ասատուր Վարդանյանի գլխավորությամբ, հանդիպում է ունեցել Կանադայի Օնտարիո նահանգի Էներգետիկայի և հանքերի նախարարի խորհրդարանական օգնական, խորհրդարանական Ռուդի Կուզետոյի հետ։
Հանդիպմանը ներկա է եղել նաև նահանգի հայազգի պատգամավոր Արիս Պապիկյանը։ ՀՀ պատվիրակության անդամներ՝ ՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանը, Լիդիան Արմենիա ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը և ՀՀ դեսպանության դիվանագետ Գոռ Եդիգարյանը։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ միջազգային հարթակներում համագործակցությունը կարևոր դեր ունի Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի զարգացման, ներդրումային միջավայրի բարելավման և նոր գործընկերությունների ձևավորման գործում։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել շփումները և դիտարկել համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները։
Զրույցի ընթացքում Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի (ՀՀՄԱ) նախագահ Վարդան Ջհանյանը կարևորել է շարունակել երկխոսությունը և խորացնել համագործակցությունը հայ և կանադացի գործընկերների միջև՝ հատկապես հանքարդյունաբերության ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, շրջակա միջավայրի պաշտպանության և ոլորտի կայուն զարգացման ուղղությամբ։ Նրա խոսքով՝ նման հանդիպումները հնարավորություն են տալիս ոչ միայն ներկայացնել Հայաստանի ներուժը միջազգային գործընկերներին, այլև ծանոթանալ առաջատար երկրների փորձին և կիրառել այն տեղական պայմաններին համապատասխան։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը՝ նշելով, որ նման երկխոսությունները կարող են նպաստել ոլորտում լավագույն փորձի կիրառմանը, ներդրումների ներգրավմանը և հանքարդյունաբերության կայուն զարգացմանը Հայաստանում։
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами
4
При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы
5
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?



