Ավստրալիան հումանիտար վիզաներ է տրամադրել Իրանի թիմի ֆուտբոլիստուհիներին
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ավստրալիայի իշխանությունները հիմանիտար վիզաներ է տրամադրել Իրանի հավաքականի այն ֆուտբոլիստուհիներին, որոնք Ասիայի գավաթի խաղարկությունում մրցելույթն ավարտելուց հետո չէին ցանկացել վերադառնալ հայրենիք, հաղորդում է BBC-ն։
Իրանի հավաքականը չէր հաղթահարել խմբային փուլի արգելքը՝ Ա խմբում գրավելով վերջին տեղը։
Իրանի դեմ Իսրայելի եւ ԱՄՆ–ի զինված ուժերի հարձակումներից հետո Իրանի հավաքականի ֆուտբոլիստուհիները հանդիպման մեկնարկից առաջ չէին երգել ազգային օրհներգը։ Իրանի պետական հեռուստատեսության եթերում նրանց մեղադրել էին դավաճանության մեջ եւ սպառանցել պատժել պատերազմական ժամանակների օրենքների ամենայն խստությամբ։
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան ու Ասիայի ֆուտբոլային կոնֆեդերացիան Ավստրալիայի իշխանություններին հորդորել էին Իրանի թիմի ֆուտբոլիստուհիներին տրամադրել ապաստան։
«Նրանք կարող են մնալ Ավստարլիայում։ Այստեղ նրանց անվտանգությունն ապահովված է։ Այս կանայք այժմ մեծ ժողովրդականություն են վայելում Ավստրալիայում։ Հիմա նրանք չափազանց ծանր վիճակում են այս պայմաններում որոշումներ ընդունելու պատճառով»,– ասել է Ավստրալիայի ներքին գործերի նախարար Թոնի Բյորքը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւս Ավստրալիայի իշխանություններին կոչ էր արել վիզաներ տրամադրել ֆուտբոլիստուհիներին։ ԱՄՆ–ը պատրաստ է ընդունել Իրանի հավաքականի խաղացողներին։
Հետևեք մեզ՝ այստեղ



