Ереван, 23.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Ինչո՞ւ է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը հարվածել ԱՄԷ-ին

МЕЖДУНАРОДНОЕ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Իրանի դեմ պատերազմի սկզբից ի վեր ԱՄԷ-ի ուղղությամբ արձակվել է ավելի քան 1700 հրթիռ և անօդաչու թռչող սարք, ընդ որում՝ դրանց ավելի քան 90%-ը խոցվել է որսիչ հրթիռների, կործանիչների և ուղղաթիռների կողմից։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CNN-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ հակամարտության ընթացքում իր համար ամենամեծ անակնկալը եղել է այն, որ Իրանը հարևան արաբական երկրների վրա հարվածներ հասցնելու պատրաստակամություն է դրսևորել։

Կիրակի օրը Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ իր կրակային ներուժի 60%-ն ուղղում է հարևան արաբական երկրներում ԱՄՆ «բազաների» և «ռազմավարական շահերի» դեմ, իսկ մնացածը՝ Իսրայելի։

Հարձակումների քանակով ԱՄԷ-ն ավելի հաճախ է թիրախ դարձել, քան նույնիսկ Իսրայելը, որն ԱՄՆ-ի հետ միասին սկսել էր այս հակամարտությունը։ Որոշ հրթիռներ ընկել են խիտ բնակեցված շրջանների տների, գրասենյակների և ճանապարհների վրա, ինչի հետևանքով զոհվել է չորս մարդ, որոնք բոլորն էլ քաղաքացիական անձինք են եղել։

Ինչո՞ւ հենց Դուբայը

Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Ֆավազ Գերգեսի խոսքով՝ «Դուբայը գլոբալիզացիայի էպիկենտրոնն է։ Իրանի առաջնորդները Դուբայը դիտարկում են որպես արևմտյան համաշխարհային տնտեսական համակարգի հիմք... սա ցնցում է ոչ միայն Դուբայը և ԱՄԷ-ն, այլ նաև համաշխարհային տնտեսությունը», — հայտնում է CNN-ը։

Միջազգային հյուրանոցների առջև կամ Դուբայի միջազգային օդանավակայանի տարածքում բռնկված հրդեհների տեսնյութերը գրավում են ամբողջ աշխարհի ուշադրությունը և ուժեղացնում երկիրը լքել փորձող տասնյակ հազարավոր զբոսաշրջիկների և էքսպատների վրա գործադրվող հոգեբանական ազդեցությունը։

Իրանը երկար ժամանակ ԱՄԷ-ն դիտարկել է որպես տնտեսական հենարան՝ պահպանելով կապերը նույնիսկ խիստ պատժամիջոցների պայմաններում, և այսօր Էմիրություններում բնակվում է մոտ կես միլիոն իրանցի։ Ըստ Առևտրի համաշխարհային կազմակերպության տվյալների՝ երկրների միջև առևտուրը 2024 թվականին կազմել է 28 միլիարդ դոլար։

Իրանի հարձակումները բացատրվում են Աբու Դաբիի և Վաշինգտոնի ռազմավարական դաշինքով։ ԱՄԷ-ն, որը ԱՄՆ-ի կողմից ճանաչվել է որպես «պաշտպանության ոլորտում կարևոր գործընկեր», տասնյակ միլիարդավոր դոլարներ է ներդրել ամերիկյան կործանիչների, ուղղաթիռների և ՀՕՊ համակարգերի մեջ, որոնք այժմ ակտիվորեն պաշտպանում են բնակիչներին և օտարերկրացիներին։

ԱՄՆ դաշնակիցներին հասցված հարված

Իրանի տեսանկյունից՝ ԱՄԷ-ին հասցված հարվածները ոչ միայն պատժում են ԱՄՆ-ի առանցքային գործընկերոջը, այլև ազդանշան են տալիս, որ միլիոնավոր օտարերկրացիների հյուրընկալող և համաշխարհային առևտրի ու ավիացիայի մեջ առանցքային դեր խաղացող երկիրը չի կարող պաշտպանված լինել։

Աշխարհագրական դիրքը ԱՄԷ-ին դարձնում է հեշտ թիրախ, քանի որ Իրանի և ԱՄԷ-ի միջև ընկած է մոտ 100 կմ ջրային տարածություն և հրթիռներն ու անօդաչու սարքերը շատ արագ են հասնում ափամերձ գոտի։ «Դուբայի և ԱՄԷ-ի վրա հարձակվելն ավելի հեշտ է, քան, ասենք, Հորդանանի կամ Իսրայելի վրա հարձակվելը, քանի որ Իսրայելը հիանալի կերպով պաշտպանված է ՀՕՊ համակարգով», — նշում է Գերգեսը։

ԱՄԷ-ի արձագանքներն և տրամադրվածությունը

Նախագահ Մոհամեդ բին Զայեդ ալ-Նահայանն այցելել է տուժածներին և նախազգուշացրել թշնամիներին. «Թույլ չտաք ԱՄԷ-ի արտաքին տեսքը ձեզ խաբի։ Մենք «հաստ կաշի» ունենք, մենք հեշտ որս չենք»։

Այն սկզբնական զարմանքը, որ ԱՄԷ-ն դարձել է իրանական հարվածների գլխավոր թիրախը, արագորեն փոխակերպվել է զայրույթի։ The National թերթի խմբագիր Մինա Ալ-Օրայբիի խոսքով՝ «մարդիկ վրդովված էին պատերազմի մեկնարկից, բայց երբ Իրանը սկսեց հարձակվել ԱՄԷ-ի վրա, նրանց անարդարության զգացումն ու զայրույթն ուղղվեցին դեպի Իրանը»։

Նույնիսկ կարճատև թեթևացումից հետո, երբ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ներողություն խնդրեց և խոստացավ այլևս չհարձակվել հարևանների վրա, նոր գնդակոծությունները կրկին սպառնում են ԱՄԷ-ին և Պարսից ծոցի մյուս երկրներին։

Չնայած պատերազմին, Դուբայում կյանքը շարունակվում է. զբոսաշրջիկներն ու տեղի բնակիչները փորձում են թույլ չտալ, որ հակամարտությունը փոխի իրենց առօրյան։

Հետևեք մեզ՝ այստեղ

Почему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBank