Իրանում աղջիկների դպրոցին հարվածած հրթիռի մնացորդները կրում են ԱՄՆ նշագրումներ․ NYT
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Փետրվարի 28-ին Իրանի Մինաբ քաղաքում աղջիկների դպրոցը հարվածած հրթիռի մնացորդները կրում են ԱՄՆ նշագրումներ, հաղորդել է «The New York Times»-ը՝ բեկորների պատկերների սեփական վերլուծությունը կատարելուց հետո։

Հրթիռի մնացորդների լուսանկարները հրապարակվել են Իրանի պետական հեռուստատեսության Telegram ալիքում։ Դրանք վերնագրված են որպես «ամերիկյան հրթիռի մնացորդներ, որոնք ընկել են Մինաբի դպրոցի երեխաների վրա»։
NYT-ի տեղեկության համաձայն՝ պարզ չէ, թե որտեղ և ինչպես են հայտնաբերվել բեկորները, կամ արդյոք դրանք կապված են դպրոցի վրա հարձակման հետ։ Սակայն հրապարակված մասերը պատկանում են ԱՄՆ-ում արտադրված Tomahawk թևավոր հրթիռին։
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հրապարակել է տեսանյութեր, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են ԱՄՆ ռազմածովային նավերը փետրվարի 28-ին Իրանի վրա Tomahawk հրթիռներ արձակում։ Միացյալ Նահանգներից բացի, միայն Ավստրալիան և Մեծ Բրիտանիան են հայտնի, որ ունեն Tomahawk հրթիռներ։
Հետևեք մեզ՝ այստեղ



