Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Tesla»-ն և «ֿBMW»-ն, ապա «Opel Astra»-ն բախվել է վթարված ավտոմեքենաներին․ կան վիրավորներ
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ մարտի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 72 կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 40-ամյա Արա Մ․-ի վարած «Tesla» մակնիշի և 30-ամյա Էդգար Կ․-ի վարած «ֿBMW» մակնիշի ավտոմեքենաները, որից հետո Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Կարեն Մ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով բախվել է վթարված ավտոմեքենաներին, ապա Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Անդրանիկ Ու․-ի կողմից կայանված «Honda» մակնիշի ավտոմեքենային և հայտնվել ճամփեզրի ջրատարում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդներից Կարեն Մ․-ն և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 37-ամյա Շիրակ Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հետևեք մեզ՝ այստեղ



