Մեկ շաբաթում գրանցվել է 599 դեպք, որից 164-ը՝ արտակարգ. զոհվել է 8, փրկվել՝ 1 մարդ
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մարտի 2-8-ը ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 599 դեպք, որից 164-ը՝ արտակարգ: Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը:
Մասնավորապես՝ հրդեհի՝ 86, փլուզման՝ 2, պայթյունի, դարափուլի, առատ ձյան, որոնողափրկարարական, օձի նկատման՝ 1-ական, զինամթերքի հայտնաբերման, քարաթափման, ձնաբքի՝ 3-ական, մերկասառույցի՝ 12, թունավորման՝ 10, ինքնասպանության փորձի՝ 9, կեղծ ահազանգի՝ 13, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 42, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 191, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 15, հրդեհի կեղծ կանչի՝ 22, 183 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 158 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 248 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 183 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 83, զոհվել՝ 8 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 1 մարդ:
Հետևեք մեզ՝ այստեղ



