Ֆրանսիայում կոչ են արել իշխանություններին դադարեցնել օգնության տրամադրումը Ուկրաինային
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիական «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն կոչ է արել Ֆրանսիայի իշխանություններին դադարեցնել օգնության տրամադրումը Ուկրաինային, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Այս հանգստյան օրերին հունգարացիները զանգվածաբար դուրս են եկել Ուկրաինայի դեսպանատան մոտ՝ բողոքելու Զելենսկու կողմից Օրբանի հասցեին հնչեցրած մահվան սպառնալիքների դեմ։ Նրանք այլևս չեն կարող ֆինանսավորել եվրոպամետ մաֆիային և Զելենսկու մաֆիային։ Բրավո՛ նրանց։ Ոչ մի եվրո, ոչ մի միավոր զենք, ոչ մի ֆրանսիացի զինվոր Ուկրաինային»,- գրել է Ֆիլիպոն X սոցիալական ցանցի իր էջում։
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին Հունգարիան դադարեցրել էր դիզվառելիքի մատակարարումը Ուկրաինային, իսկ փետրվարի 20-ին արգելափակել էր Եվրամիության կողմից Կիևին 90 միլիարդ եվրոյի վարկի տրամադրումը՝ մինչև Ուկրաինայի տարածքով «Դրուժբա» նավթամուղով ռուսական նավթի մղման վերականգնումը։
Հետևեք մեզ՝ այստեղ



