Իրանում համաձայնության են եկել երկրի գերագույն առաջնորդի ընտրության հարցում
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Փորձագետների խորհուրդը համաձայնության է եկել Իրանի գերագույն առաջնորդի ընտրության հարցում, հայտարարել է այդ ատյանի անդամ Մոհամմադ-Մեհդի Միրբաղերին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Փորձագետների խորհրդի հարգարժան անդամներն այս օրերին ջանքեր են գործադրել գերագույն առաջնորդի հարցում կողմնորոշվելու համար և չեն ձախողել: Փառք Աստծո, ձևավորվել է հաստատուն և միակամ կարծիք, որն իրենից ներկայացնում է մեծամասնության տեսակետը»,- նրա խոսքերը մեջբերում է Mehr գործակալությունը:
Միրբաղերին միևնույն ժամանակ նշել է, որ դեռևս կան որոշ խոչընդոտներ, որոնք անհրաժեշտ է լուծել:
Ավելի վաղ Փորձագետների խորհրդի անդամ Ահմադ Խաթամին հայտարարել էր, որ Իրանում կողմնորոշվել են երկրի գերագույն առաջնորդի պաշտոնի հնարավոր թեկնածուների հարցում և մոտ են Ալի Խամենեիի հաջորդին վերջնականապես ընտրելուն «առաջին իսկ հնարավորության դեպքում, սակայն նա նույնպես մատնանշել էր ռազմական դրությունը:
Հետևեք մեզ՝ այստեղ



