Ծեծկռտուք՝ 9-րդ դասարանի աշակերտների միջև․ տղաներից մեկը փայտե մուրճով հարվածել է մյուսի գլխին
ВИДЕОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 դպրոցում այսօր առավոտյան ծեծկռտուք է տեղի ունեցել 9–րդ դասարանի երկու աշակերտների միջև, ինչի հետևանքով աշակերտներից մեկը գլխի շրջանում վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։ ՆԳՆ Ոստիկանությունից NEWS.am–ին հայտնել են՝ ահազանգը ստացել են առավոտյան 10։20-ի սահմաններում, կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական կոմիտե։
NEWS.am–ի տեղեկություններով, ծեծկռտուքի ընթացքում աշակերտներից մեկը մուրճով հարվածել է մյուսին, ինչի հետևանքով 15-ամյա տղան գլխի պատռվածքով հոսպիտալացվել է։
Թիվ 122 հիմնական դպրոցի փոխտնօրեն Սաթենիկ Վարդանյանը NEWS.am–ի հետ զրույցում հերքեց տեղեկությունը, թե բութ գործիքով են հարվածել աշակերտին, սակայն չհերքեց, որ ծեծկռտուք է տեղի ունեցել, նշեց՝ առաջին դասից հետո՝ դասամիջոցին է տեղի ունեցել միջադեպը։
«Մենք շտապօգնություն ենք դիմել, երեխային տեղափոխել են հիվանդանոց։ Ծնողի հետ կապի մեջ ենք, երեխայի վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում։ Ծեծել էին իրար, գլուխն է վնասվել։ Անմիջապես տեղյակ ենք պահել երեխաների ծնողներին, պատկան մարմիններին, իրավիճակը վերահսկելի է»,–ասաց Վարդանյանը՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել միջանցքում, ուսուցիչները նկատել են։
Հարցին՝ տարաձայնություններ ունեի՞ն երեխաները, կամ նման վարքով աչքի ընկնու՞մ էին, Սաթենիկ Վարդանյանը պատասխանեց․
«Ինչպես այդ տարիքի մյուս երեխաները, այնպես էլ նրանք, ակտիվ են, բայց երկուսն էլ նորմալ, լավ, ադեկվատ մարդիկ են»։
Քննչական կոմիտեից NEWS.am–ին հայտնեցին, որ դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնվել անչափահասի առողջությանը ծանր վնաս հասցնելու հատկանիշներով։ Կատարվում է նախաքննություն։
Հետևեք մեզ՝ այստեղ



