Ե՞րբ տեղի կունենա սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հերթական համատեղ նիստը
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Շաբաթներ առաջ հայտարարվեց՝ Երևանի և Բաքվի միջև սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողովների հերթական նիստը տեղի կունենա Հայաստանում:
Սակայն հավելյալ տեղեկություն չկար, թե երբ է տեղի ունենալու հանձնաժողովների նիստը, որտեղ է նախատեսվում անցկացնել այն և ընդհանրապես, ինչ փուլում են սահմանազատման և սահմանագծման աշխատանքները։
Այս հարցերի պատասխանը MediaHub-ը գրավոր հարցմամբ փորձեց պարզել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի աշխատակազմից։
Որպես պատասխան մեզ հայտնեցին, որ սահմանազատման հանձնաժողովների առաջիկա հանդիպման օրվա և վայրի մասին վերջնական համաձայնեցումներից հետո հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի։
Միաժամանակ նշել են, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հանդիպումների արդյունքներով ՀՀ ԱԳՆ կողմից պարտադիր կերպով և բոլոր դեպքերում հրապարակվում են մամուլի հաղորդագրություններ:
«Սահմանազատման աշխատանքների ընթացքի վերաբերյալ ևս հանրությունը պատշաճ կերպով տեղեկացվում է»,- եզրափակեցին փոխվարչապետի աշխատակազմից։
Հետևեք մեզ՝ այստեղ



