Ереван, 05.Март.2026,
00
:
00
ВАЖНО


«Ինքը զուտ նեղվում է, որ իրենից տաղանդավոր եմ». ինտրիգներ ու հումոր՝ «Ժիրո–Իվան»-ի 3-րդ եթերաշրջանում. նոր դեմքեր, նոր զարգացումներ

ЛАЙФ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

«Ժիրո–Իվան» սիթքոմի երրորդ եթերաշրջանը մեկնարկում է նոր սցենարով և նոր դերասանների մասնակցությամբ։  Ստեղծագործական թիմը խոստանում է նոր զարգացումներ, անակնկալներ և բոլորովին այլ մթնոլորտ։ Tert.am Life-ը ներկա է եղել նկարահանման հրապարակում ու զրուցել դերասանների հետ: Ներկայացնում ենք առաջին ֆոտոշարքը նոր կերպարների ներգրավվածությամբ:

Գլխավոր հերոսներից մեկին՝ Իվանին մարմնավորող Լեռնիկ Հարությունյանը նշում է, որ այս եթերաշրջանում փոխվել է հիմնական միջավայրը․ «Ռեստորանային պատմությունը այլևս չկա, տաղավարը ամբողջությամբ փոխվել է»: 

Նրա խոսքով՝ նոր դերասաններ են ներգրավվել և հույս ունի, որ ամեն ինչ հաջող կստացվի։ «Ինձ համար միշտ հետաքրքիր է եղել թիմի հետ աշխատանքը։ Ընտանիքի նման ենք, սիրով ենք գալիս նկարահանման։ Այս եթերաշրջանի սցենարային փոփոխությունները կարծում եմ՝ ավելի հետաքրքիր կդարձնեն ընթացքը»,- ասաց նա։

Կոնֆլիկտների մասին հարցին դերասանը պատասխանում է հումորով՝ նշելով, որ գրեթե ոչ մեկի հետ կոնֆլիկտ չի ունենում։ Իսկ Անդրանիկ Հարությունյանի հետ «կոնֆլիկտը», ըստ նրա, միայն կատակների տիրույթում է. «Ինքը զուտ նեղվում է, որ իրենից տաղանդավոր եմ»։

Նինա Տիտանյանի խոսքով՝ 3-րդ եթերաշրջանում շարունակվում է երկու եղբայրների պայքարը, բայց արդեն նոր պայմաններում։ «Այն գիծը, որ երկու եղբայր իրար սիրում են, միշտ կա, և դա մեզ բոլորիս ուրախացնում է։ Արձագանքները շատ են մոտիվացնում՝ մարդիկ հարցնում են՝ բա ե՞րբ է լինելու»։

Նա նաև նշում է, որ ստեղծագործական վեճեր լինում են, սակայն դրանք մնում են տաղավարի ներսում, իսկ նկարահանման հրապարակից դուրս թիմը պահպանում է ջերմ հարաբերությունները։

Մաշա Մաթևոսյանն, ով նոր է միացել թիմին, խոստովանում է, որ նախքան հրավիրվելը սիթքոմին ամբողջությամբ չէր հետևել։

«Երբ հրավիրեցին, իհարկե նայեցի, որ հասկանամ՝ ուր եմ գալիս։ Շատ լավ մթնոլորտ է, երեխաները շատ լավն են, իսկապես հաճելի է ու շատ զվարճալի»,- ասաց նա՝ մաղթելով սիթքոմին բարձր վարկանիշներ ու երկար կյանք։

Վաչե Երիցյանի խոսքով՝ նախորդ սեզոնների լարվածությունը փոքր-ինչ թուլացել է, քանի որ եղբայրները սկսել են ավելի համախմբվել։

 «Եթե առաջ իրար դեմ էին գործում, հիմա շատ դեպքերում միասին են անում, և դա նոր երանգ է տալիս պատմությանը։ Նոր կերպարները միայն հարստացնում են տեսարանները։ Մեր սիթքոմը ժամանցային է՝ նայեք, վայելեք, ծիծաղեք ու սիրեք իրար»,- մեզ հետ զրույցում նշեց Վաչե Երիցյանը:

Էմիլ Գալստյանը ևս նոր է միացել սիթքոմին, նա պատմեց, որ առաջարկը ստացել է դեռ երկրորդ եթերաշրջանում, սակայն երկրից դուրս գտնվելու պատճառով միացել է երրորդից։ Նրա կերպարը, ըստ դերասանի, արդիական ու երիտասարդական կերպար է՝ «քյարթու» երանգներով, բայց շատ փակագծեր չցանկացավ բացել:

Անդրանիկ Հարությունյանը, հավատարիմ իր հումորային ոճին, ասում է, որ երրորդ եթերաշրջանում «վառ գույն» է ավելացել, և այդ գույնը, ըստ նրա, ինքն է։

«Շատ ուրախ եմ, որ կրկին նույն տաղավարում եմ Լեռնիկի, Վաչեի ու նոր միացած դերասանների հետ։ Իմ կերպարը «գործ տվող» տղա է, որը ամեն լավ բան նույնիսկ վատով է մեկնաբանում և հասցնում ոստիկանություն։ Կսիրվի,թե՝ ոչ, կտեսնենք, բայց ես մեծ հետաքրքրությամբ եմ խաղում»,- նշեց  նա։

Պրոդյուսեր Ռաֆայել Ղազանչյանը շեշտեց, որ երրորդ եթերաշրջանը կարելի է համարել մի տեսակ ռեստարտ։ «Անձնակազմի գրեթե կեսը նոր դեմքեր են, կտրուկ փոփոխություններ ենք արել։ Սեզոնը կլինի 16 մասանոց, անսպասելի զարգացումներով ու ավարտով»։

Նրա խոսքով՝ եղբայրների հետ կապված ավարտը կլինի այնպիսին, «որ ոչ ոք չի սպասում»։ Միաժամանակ նա բացահայտում է, որ հարսները հղի են, ինչը ենթադրում է պատմության հնարավոր շարունակություն, սակայն ընդգծում է՝ հետագա սեզոնների հարցը կախված է թե՛ հեռուստադիտողից, թե՛ հեռուստաընկերությունից։

Երրորդ եթերաշրջանը կհեռարձակվի մարտի 9-ից՝ «Արմենիա TV»-ի եթերում։

Լուսանկարները՝ Աքսաննա Ոսկանյանի

Հետևեք մեզ՝ այստեղ

Америабанк стал первой армянской компанией, включённой в список 100 крупнейших компаний Лондонской фондовой биржи, в составе Lion Finance GroupСурен Суренянц: «Не усилим границы с Ираном - впустим 30 миллионов азербайджанцев»Они хотят, чтобы мы исчезли․ Сурен СуренянцIDBank расширяет преимущества путешествий для обладателей премиальных картБесплатные звонки и SMS-сообщения от Ucom для абонентов, находящихся на Ближнем ВостокеНа пограничном пропускном пункте Армения – Иран километровые очереди из грузовиковМахмуд Ахмадинежад жив – телеграм-канал ColonelcassadАзербайджанцы построили укрытия вблизи границы, чтобы контролировать наши села — Арман ТатоянДепутаты парламента Армении одобрили ряд законодательных поправок к действующим законамИран сообщил о поражении американского эсминцаСрочная пресс-конференция Армана Татояна по вопросам безопасностиИзраиль собирается нанести удары по 16 селам и городам ЛиванаВ Иране сообщили, что церемония прощания с Хаменеи начнется сегодняКарта Love Is… от Юнибанка — культовый дизайн и путешествие на двоих в Париж «Табу» исторической памяти: «Паст»Начало политической консолидации: cовместная заявка «Крыльев единства» и «АйаКве»: «Паст»Рейтинг сравняется с землей, нужно спасти: «Паст»Все это является примерами избирательных взяток: «Паст»От полученных ранений скончалась также супруга покойного Верховного лидера Ирана ХаменеиАрхимандрит армянской церкви: Армян среди жертв в Иерусалиме нетДень благодарности для клиентов в филиале в Эчмиадзин: IDBankПосол Ирана: Мы уважаем подход Армении по диверсификацииФранция выразила «готовность защищать государства Персидского залива от Ирана»СК: В Армении арестовали обвиняемого в убийстве военнослужащего Нарека АкопянаУчастники инкубационной программы Ucom Fellowship посетили UcomСоболезнование лидера Движения «Всеармянский фронт», генерал-майора Аршака КарапетянаПоражение было следствием системы управления. «Паст» Шеф, ЕС деньги не отдал. «Паст»Как воздух и вода необходима новая программа прослушивания. «Паст»Растущий рейтинг Карапетяна может заставить систему пересмотреть правила игры. «Паст»«Загадка» АНИФ: что раскрывают официальные цифры. «Паст»Смена власти, реальная возможность выбора, оздоровление политического поля: формируется новый оппозиционный полюс. «Паст»Частные лица и компании из любой точки мира – всегда желанные клиентыАрхиепископ Хажак Парсамян: Позиция Патриарха Саакa всегда чёткая: он поддерживает Верховного Патриарха Доверие и глобальный охватАрсен Торосян и Рафаэль Бенитес обсудили направления развития сотрудничества с Советом ЕвропыGlobalSource: Ядерный выбор Армении сопряжен с серьезными долговыми рискамиВыбираем лучшие подарки к 8 Марта и оплачиваем через приложение Idram&IDBankВ Гюмри из супермаркета «Вива» в медцентр «Гюмри» доставлено тело 65-летней женщиныАвтодекларирование и новые исключения в Армении: что можно не указывать в налоговой отчетностиКГД Армении— о видах и порогах не подлежащих декларированию необлагаемых налогом доходовВ Грузии временно закрыли дорогу, ведущую к границе с АрмениейВесеннее предложение Ucom: HONOR X7d 5G и ценные подаркиСША перебросили в Британию две эскадрильи истребителей для отправки на Ближний ВостокСегодня мы чтим память жертв сумгаитских погромов․ Лидер Движения «Всеармянский фронт» генерал-майор Аршак КарапетянГосударство на «ара»? Когда заместитель председателя НС забывает о своей должности. «Паст»Предвыборная «благосклонность» к пенсионерам на фоне многомиллионных премий. «Паст»«Не регистрировать и не допускать»: политическая анатомия опасного мышления. «Паст»«Не мойтесь, не купайтесь, не пейте воду — что за «позёрство» такое?» «Паст»Кто станет новыми обвиняемыми по делу «1 марта»? «Паст»