ԻՀՊԿ-ն հաստատել է ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ գործողությունների 18-րդ ալիքի մեկնարկը
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, զինված ուժերի էլիտար ստորաբաժանում) հաստատել է ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ «Ճշմարիտ խոստում 4» գործողության 18-րդ փուլի մեկնարկը։
Այս մասին հայտնել է «Fars» լրատվական գործակալությունը։
Ավելի վաղ պետական հեռարձակողը հայտնել էր, որ Իրանը հրթիռային հարվածների նոր ալիք է սկսել։
«Fars» լրատվականը նաը հայտնել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից առաջ Իրանի կառավարությունը մշակել էր երկիրը պատերազմական պայմաններում կառավարելու ծրագիր։ Այս ռազմավարության հիմնական դրույթներն արդեն սկսել են իրականացվել:
Ըստ գործակալության՝ ծրագիրն անձամբ հաստատել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, ով նաև բոլոր պետական մարմիններին տվել է նոր իրականությանը դիմակայելու համար անհրաժեշտ լիազորությունները։ «Fars»-ը չի բացահայտում այս ռազմավարության մանրամասները, սակայն նշում է, որ դրա իրականացումը կապահովի քաղաքացիների կենսամակարդակի պահպանումը և կբավարարի ազգային տնտեսության բոլոր կարիքները երկարատև ռազմական հակամարտության ընթացքում։
Հետևեք մեզ՝ այստեղ



