Ինչ են բացահայտում մարմնի տարբեր հատվածի խալերը Ձեր մասին
ЛАЙФԻնչպես ձեռքի ափի գծերը, այնպես էլ մարմնի տարբեր մասերում գտնվող խալերը կարող են շատ բան պատմել Ձեր բնավորության մասին։
1 Խալ կզակին

Կզակի խալը բացարձակ գեղեցկության խորհրդանիշ է։ Այսպիսի խալ ունեցողները, որպես կանոն, հավասարակշռված կյանք են վարում։
2 Խալ ճակատի աջ հատվածում

Ձեզ հարստություն, հաջողություն ու փառք է սպասվում ապագայում։
3 Խալ այտին

Աջ այտի խալը զգացմունքայնության նշան է, ձախ այտի խալը՝ ինքնամփոփության նշան։
4 Խալ քթի վրա

Փոքր-ինչ դյուրագրգիռ և ֆլիրտային բնավորություն ունեցող մարդիկ են, մինչև որ հանդիպում են իրենց երկրորդ կեսին։
5 Խալ կրծքին

Կրծքին խալ ունեցող մարդիկ համեմատաբար ծույլ են և սիրում են կյանքի ճոխությունները վայելելը։
6 Խալ աչքի մեջ

Աջ աչքի մեջ խալը խորհրդանշում է հեշտ գումար աշխատելը, իսկ ձախ աչքի մեջ այն գոռոզություն է խորհրդանշում։
7 Խալ ուսի վրա

Ուսի խալը հուշում է այն մասին, որ տվյալ մարդը պատասխանատու է բնույթով և բավականին խելամիտ։
8 Խալ ափերի մեջ

Աջ ափի խալը հարստության մասին է հուշում, մինչդեռ ձախ ափի խալը խորհրդանշում է շռայլ ծախսելը։
9 Խալ ոտնաթաթին

Եթե ոտնաթաթի վրա խալ ունես, ապա դու ծնվել ես ճամփորդելու ու աշխարհը հետազոտելու համար։
10 Խալ հոնքի տակ

Դու կրեատիվ մարդ ես, ով օրհնված է գեղեցկությամբ։
11 Խալ ականջի բլթակին

Խալն այս վայրում վստահելիության ու ընտանիքին նվիրվածության նշան է։
12 Խալ վզի վրա

Վզի խալը լավ բնավորության մասին է վկայում։
13 Խալը բազուկին

Բազուկի վրայի խալը խորհրդանշում է որոշումներ կայացնելու կարողությունը։
14 Խալ մատներին

Մատների խալը խորհրդանշում է կյանքի վաղ շրջանում հանդիպած խոչընդոտները, սակայն դրանք կհաղթահարվեն շուտով։



