Անվճար զանգեր և SMS-ներ Ucom-ից՝ Մերձավոր Արևելքում գտնվող բաժանորդների համար
ОБЩЕСТВОՀաշվի առնելով Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝ Ucom-ը որոշել է ժամանակավորապես հատուկ պայմաններ սահմանել տարածաշրջանի մի շարք երկրներում գտնվող իր բաժանորդների համար՝ ապահովելով նրանց կապի հասանելիությունն առանց լրացուցիչ ծախսերի։
Այսուհետ նշված երկրներում ռոումինգում գտնվող Ucom-ի բաժանորդների համար ժամանակավորապես անվճար են մուտքային և ելքային զանգերը, ինչպես նաև SMS հաղորդագրությունները.
- Արաբական Միացյալ Էմիրություններ
- Օման
- Իրան
- Իսրայել
- Հորդանան
- Սաուդյան Արաբիա
- Քաթար
- Բահրեյն
- Իրաք
- Քուվեյթ
Այս փոփոխությունները հնարավորություն կտան բաժանորդներին ստեղծված իրավիճակում կապի մեջ մնալ դեսպանատների, ընտանիքի անդամների և մտերիմների հետ։
Ucom-ը հետևում է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և անհրաժեշտության դեպքում պատրաստ է ձեռնարկել լրացուցիչ քայլեր՝ ապահովելու կապի հասանելիությունն ու հուսալիությունն իր բաժանորդների համար։
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами
4
При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы
5
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?



