Պահանջում ենք վերադարձնել թոշակառուներից գողացված փողերը. Հրայր Կամենդատյան
БЛОГԻշխանական «խաբեբայությունը» սահմաններ չունի։ Հայտարարում են, թե ապրիլի 1-ից թոշակները բարձրացնում են 10,000 դրամով, ու որպես «արդարացում» մատուցում են, թե՝ «նոր ենք իմացել, որ բյուջեում փող կա»։
Սա բացահայտ սուտ է և վիրավորանք սեփական քաղաքացու բանականությանը։
Ինչո՞ւ են ստում.
Վիճակագրական կոմիտեն տնտեսական աճի և բյուջեի մուտքերի թվերը հայտնի է դարձնում դեռ հունվարի սկզբին։ Կառավարությունը հիանալի գիտեր, որ փող կա հենց հունվարի 1-ից։ Բայց ի՞նչ արեցին նրանք. 3 ամիս շարունակ թոշակառուներին ստիպեցին ապրել թանկացումների ու ճգնաժամի մեջ՝ տնտեսված գումարները պահելով իրենց ձեռքի տակ։
Մեր պահանջը.
Մենք չենք խնդրում, մենք ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ՝ ապրիլ ամսին թոշակառուներին վճարել նաև նախորդ 3 ամիսների (հունվար, փետրվար, մարտ) հասանելիք բարձրացված գումարը՝ միանվագ 30,000 դրամի տեսքով։
* 10,000 դրամը ողորմություն չէ, այլ մարդկանց հասանելիքը։
* 3 ամիս ուշացնելը գրպանահատություն է պետական մակարդակով։
Տարեցներին մի՛ փորձեք խաբել «ապրիլմեկյան» էժանագին հնարքներով։ Վերադարձրե՛ք մարդկանց հասանելիք 30,000 դրամը հենց հիմա։
1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»
3
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт



