Ծառուկյան-Պուլաս գրեփլինգի ռևանշ գոտեմարտը չեղարկվել է
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Hype Brazil» գրեփլինգի կազմակերպությունը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ Արման Ծառուկյանի և Ջորջիո Պուլասի միջև մարտի 11-ին Բրազիլիայում նախատեսված ռևանշը չեղարկվել է:
Հիշեցնենք, որ այս մարզիկների միջև գրեփլինգի կանոններով առաջին դիմակայությունը կայացել էր նախորդ հանգստյան օրերին՝ ԱՄՆ-ում կայացած «RAF 6» մրցաշարում: Այդ ժամանակ հայազգի մարտիկը հաղթանակ էր տոնել միավորներով՝ 5։3 հաշվով։
Չնայած չեղարկմանը՝ Ջորջիո Պուլասը շարունակում է պնդել պատասխան գոտեմարտի անցկացման անհրաժեշտությունը։ Մարզիկը ցանկանում է, որ ռևանշը կայանա հենց «RAF» լիգայի շրջանակում, որտեղ էլ անցկացվել էր առաջին մենամարտը:
«Իհարկե, նա չի ցանկանում կրկին գոտեմարտել ինձ հետ, քանի որ գիտի՝ պարտվելու է։ Նա զգաց իմ ճնշումը։ Ծառուկյանը հաղթեց միայն տուգանային միավորների հաշվին»,- հայտարարել է Պուլասը։
Հետևեք մեզ՝ այստեղ



