Ереван, 08.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Ընդդիմադիր համակարգերը պիտի դադարեն միայն իշխանական նարատիվներին արձագանքելուց, պիտի ճկուն լինեն՝ կարճաժամկետ մարտավարությունների առումով․ Վահե Հովհաննիսյան

ПОЛИТИКА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ընդդիմադիր համակարգերը պիտի դադարեն միայն իշխանական նարատիվներին արձագանքելուց, պիտի ճկուն լինեն՝ կարճաժամկետ մարտավարությունների առումով, պիտի հանրային գիտակցության մեջ դոմինանտ դառնան՝ սեփական մոտեցումների, սեփական առաջարկների ներկայացմամբ։

Գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Նոր մարտավարությունը և նախընտրական դաշինքը․

Պետք է ուշադիր լինել. իշխանության ներկայացուցիչների երեկվա ձևակերպումները և տոնայնությունը՝ գալիք ընտրությունների թեմայով, խոսում են իշխանության մարտավարության փոփոխության մասին։

Երկու շաբաթ առաջ «բարձր դռնից» եկած sms–ը «թույլ չենք տա Գյումրի -2» լոզունգով էր։ Իրար հերթ չտալով կրկնում էին։ Սա ակնհայտ սխալ էր, որովհետև իշխանությունը ինքն իր ձեռքով բանաձև տվեց ընտրական պրոցեսին։ Ու որքան հաճախ էին այդ բանաձևը կրկնում իշխանության խոսնակները, այնքան այն արագ էր տարածվում հասարակության մեջ ու դառնում ընդդիմադիր համակարգերը լուռ համախմբող գաղափար։

Սա իշխանությունները ֆիքսեցին, և երեկվա ասելիքի շեշտադրումները հուշում են մարտավարության կտրուկ փոփոխության մասին։ «Գյումրի-2»-ը ենթադրում էր, որ իշխանությունն ընդունում է, որ ընդդիմադիր ուժերը հավաքում են նվազագույնը 51 տոկոս, իսկ իրենք փոքրամասնություն են։ Իսկ նոր sms-ի բովանդակությունը լրիվ հակառակն է, իբր «ընդդիմության պայքարն ընդամենը ընդդիմադիր ձայների՝ մի 20 տոկոսի համար է»։ Իբր՝ իշխանությունը վերարտադրվում է 50 և շատ ավելի տոկոսով։

Վստահաբար, առաջիկայում հենց այս մարտավարությունն են առաջ տանելու, իբր «մենք հաղթած ենք, մեր դեմ խաղ չկա»՝ ձեռքի հետ գործի դնելով կեղծ սոցիոլոգիական արշավներ։

Բայց վստահաբար նաև ա´յս մարտավարությունն է կարճ ժամանակ անց փոխվելու. այն հնացած է և տեխնոլոգիաների այս դարաշրջանում իրական հանրային տրամադրությունների հետ առերեսման ընթացքում արագ արժեզրկվում է։

Երեկ հանրայնացված մարտավարության մյուս, ածանցյալ նպատակը ներընդդիմադիր լարվածություն և հակասություններ առաջացնելն է։ Սա փորձելու են ուժեղացնել նաև ստվերային ազդեցության մեթոդներով։ Սա, այնուամենայնիվ, վատ հաշվարկված մոտեցում է, որովհետև ընդդիմադիր բոլոր համակարգերում կան լուրջ մարդիկ, որոնք թույլ չեն տա, որ այս պրիմիտիվ հնարքն աշխատի։

Կա նաև օբյեկտիվ կարևոր գործոն. ընդդիմադիր խոշոր համակարգերն իրարից ձայն չեն փախցնում։ Ստացվել է մի ընթացք, երբ նրանք հավաքում են, կոնսոլիդացնում են իրենցը և չեն փախցնում ինչ-որ կոնստանտ ընդդիմադիր էլեկտորատ։

Եվ վերջապես, այս մարտավարության մյուս ածանցյալ գիծը լկտի հարձակումներն են ընդդիմադիր համակարգերի և գործիչների հանդեպ։

Հետագա ընթացքը․

Անկախ իր տոնայնությունից, փոփոխվող  մարտավարություններից, շարքերին դուխ տալու քայլերից՝ իշխանությունը շատ լավ տիրապետում է օբյեկտիվ վիճակին, իսկ այն նրան վերարտադրման հնարավորություններ չի տալիս։ Այս պայմաններում առաջիկայում  ի՞նչ սպասել իշխանությունից.

1.            Իշխանությունը ձևավորելու է իր դաշինքը՝ ՔՊ+իրավապահներ (քանի որ ոչ մի վարկանիշային քաղաքական ուժ չի համագործակցելու իշխանության հետ)

2.            Մեծացնելու է ճնշումներն ընդդիմադիր գործիչների դեմ

3.            Առանձնապես չի փորձելու պայմանավորվել՝ հասկանալով, որ դրանք բոլորը սառույցին գրված պայմանավորվածություններ են և չեն պահվելու։

4.            Փորձելու է մեղմել իր իսկ հրահրած սուր ներհանրային կոնֆլիկտները (Եկեղեցու դեմ արշավը և այլն)

5.            Շարունակելու է սոցիալական կաշառքներ բաժանել, բայց կյանքը ցույց է տալիս, որ քաղաքական դիվիդենտ դրանք չենք բերում (Առողջության ապահովագրում, թոշակների բարձրացում և այլն)

6.            Փորձելու է իրական լուծումներ գտնել հայկական «մոլդովական սցենարի» համար։ Բայց սա շատ ռիսկային է. նախ՝ դժվար է հաշվարկել, թե ինչ հանրային-փողոցային լարման կբերի, և երկրորդ՝ ուղղակի դա կարող է բերել մյուս ընդդիմադիր ուժերի կտրուկ, ձայների ոչ թե համարժեք, այլ՝ շոկային մեծացմանը։

7.            Այլ տարբերակներ..

Ինչ պետք է անի ընդդիմությունը․

Ընդդիմադիր համակարգերը պիտի դադարեն միայն իշխանական նարատիվներին արձագանքելուց, պիտի ճկուն լինեն՝ կարճաժամկետ մարտավարությունների առումով, պիտի հանրային գիտակցության մեջ դոմինանտ դառնան՝ սեփական մոտեցումների, սեփական առաջարկների ներկայացմամբ։ Պատրաստ լինեն իրավիճակի էական փոփոխություններին՝ չկորցնելու համար շահեկան ընթացքը։ Ի վերջո, պիտի իրենց մեջ ուժ գտնեն և դադարեցնեն միմյանց վրա անպտուղ և քայքայիչ հարձակումներն ու մերկանտիլ շահերի սպասարկումը»։

Հետևեք մեզ՝ այստեղ

Правительство Южной Осетии ушло в отставкуФильм «Пальма 2» продюсера Рубена Дишдишяна покажут в Японии«Аресты, задержания, оскорбления: я первый раз такую избирательную кампанию вижу в странах СНГ»: КобицкийЦИК Армении обработал бюллетени со всех 2005 участковАэропорт Мехрабад в Тегеране приостановил работуАрпине Ованнисян: «Гражданскому договору» не хватает всего двух голосов для наличия большинства в 3/5Раскрытие протоколов с УИК: оппозиция лидирует в регионах, «Гражданский договор» теряет позиции«Решается судьба Армении»: граждане призывают к участию в выборах«Конец геноцида»: в Ереване представили русское издание книги Раймона ГеворгянаАмериабанк и FMO заключили договор на 120 миллионов евро для поддержки ММСП и развития зеленого финансирования в Армении Молчать, молчать, вот так молчать… «Паст» Чтобы вместо каждого из нас решение не принимал кто-то другой. «Паст»Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст» Какой была явка на предыдущих выборах? «Паст» Пашинян по итогам предстоящих выборов в Армении не станет премьером, а власть в его лице потеряет позиции. Аршак КарапетянСотрудники посольства регулярно контактировали с Николом. Пашиняном с 1995 года, курируя и координируя его журналистскую работуИнтервью лидера движения «Всеармчнский фронт» Аршака КарапетянаВ случае запрета поставок в Россию армянских коньяков пострадает Армения – ТитовЛидерам ЕАЭС до декабря доложат варианты действий по Армении — ОверчукАрмаис Камалов удостоен ордена Святых Апостолов День благодарности клиентам в Гюмри: IDBankЗАО «Солис», управляемое компанией Amber Capital и объединяющее портфель солнечных электростанций, выпускает облигации Никол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст» Генеральный директор Ucom Ральф Йирикян выступил на панельной дискуссии по вопросам кибербезопасности в рамках конференции RISE Powered by Silicon Mountains Гражданам Армении, приезжающим в страну для участия в выборах, угрожают учебными сборами: «Паст» Люди оказались в безвыходном положении, а властям всё равно. «Паст»Западный Азербайджан — не гуманитарный проект, а реальная масштабная угроза безопасности Армении В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого народовВТБ (Армения) развивает телемаркетинг как современный канал дистанционного обслуживанияАрмения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИСША не посягают на суверенитет Армении — РубиоАрмения похожа на пассажира, который хочет попасть в «пункт Г» — ЗахароваЧем обернутся для Армении текущие выборы Круглый стол Армянского народного движения: «Западный Азербайджан или Армения: что мы выбираем?» Юнибанк запустил мгновенные переводы по номеру телефона Idram Junior — партнер первого в регионе полнометражного AI-анимационного фильма «Мгер Младший»Почему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Аварайр на большом экране: в июле выйдет масштабный фильм о подвиге Вардана Мамиконяна Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевой