Մեր երկիրը այսքան տարիների ընթացքում չի լուծել տեղում աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան
ПОЛИТИКАՇրջաններում մասսայական գործազրկություն է, մարդիկ ապրում են ուղղակի աշխատուժ արտահանելու վրա։
Մեր երկիրը այսքան տարիների ընթացքում չի լուծել տեղում աշխատատեղ ստեղծելու խնդիրը։ Մեր երկրի տնտեսական քաղաքականությունը կառուցված է ուղղակի հարկեր հավաքելու վրա։
Մենք պետք է ունենանք համաչափ զարգացում։ Ամեն շրջանի համար պետք է կնախատեսենք ու պլանավորենք տնտեսական զարգացման մոդել։
Ամեն տարի գյուղացին մի քանի պրոբլեմի է առերեսվում։ Նա պետք է առանց երաշխավորության, ապահովագրության աճեցնի իր բերքը, գումար հայթայթի, հետո հնարավորություն փորձի գտնել արագ վաճառել շուտ փչացող բերքը․ մի քանի մեծ ռիսկեր կա գյուղացու համար։
Որպեսզի լուծենք այս հարցը, գյուղացու համար գոնե մի խնդիր պետք է լուծել։ Գյուղացին պետք է լինի արտադրանք աճեցնողը և ոչ վաճառքի մասին մտածողը։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյան



