Համլետ Մանուկյանը ճանաչվել է 2025 թ. լավագույն տղամարդ մարմնամարզիկ
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Ունիվերսիադայի հաղթող, երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն Համլետ Մանուկյանը ճանաչվել է 2025 թ. լավագույն տղամարդ մարմնամարզիկ, հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
18-ամյա մարզիկը հաղթող է ճանաչվել Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի կայքում անցկացված քվեարկության արդյունքում՝ ստանալով ավելի քան 1 մլն 30 հազար ձայն (51 %):
Համլետ Մանուկյանի հետ լավագույնի կոչման համար պայքարել են նաև սպորտային ակրոբատիկայի Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Պորտուգալիայի ներկայացուցիչ Գաբրիել Ալբուկեկը, Եվրոպայի չեմպիոն, Ադրբեջանի ներկայացուցիչ Տոֆիգ Ալիևը, սպորտային մարմնամարզության աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի փոխչեմպիոն շվեյցարիացի Նոէ Զայֆերտը, սպորտային մարմնամարզության աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի քառակի չեմպիոն բրիտանացի Լյուկ Ուայթհաուսը:
Հետևեք մեզ՝ այստեղ



