ԶՊՄԿ-ում շարունակվում է տեխնիկական սպասարկման և վերանորոգումների (ՏՍՎ) գործառույթի թվայնացման գործընթացը
ОБЩЕСТВОԶՊՄԿ-ում շարունակվում է տեխնիկական սպասարկման և վերանորոգումների (ՏՍՎ) գործառույթի թվայնացման գործընթացը։ Նոր համակարգի ներդրման շրջանակում ընկերության ՏՍՎ թիմը մասնակցել է մասնագիտական փորձի փոխանակման ծրագրի։
JSA (ինժեներական և թվային լուծումներ տրամադրող) ընկերության կողմից կազմակերպված ծրագրի ընթացքում մեր մասնագետները ծանոթացել են խոշոր արդյունաբերական ձեռնարկություններում ՏՍՎ կազմակերպման լավագույն փորձին՝ ուսումնասիրելով կառավարման ինչպես ռազմավարական, այնպես էլ գործառնական մակարդակները։ Հատուկ ուշադրություն է դարձվել
՝
∙ կազմակերպական կառուցվածքին և դերերի բաշխմանը
∙ հուսալիության կառավարման մոտեցումներին
∙ պլանավորման և դիսպետչերացման գործընթացներին
∙ արդյունավետության և պատասխանատվության ցուցանիշների համակարգին։
Ստացված փորձը կարևոր քայլ է ԶՊՄԿ-ում ՏՍՎ կառավարման միասնական, թափանցիկ և արդյունավետ մոդելի ձևավորման ճանապարհին։
ԶՊՄԿ-ում վստահ են՝ թվայնացումը միայն համակարգերի ներդրում չէ։ Դա մտածողության փոփոխություն է, կառավարման մշակույթի զարգացում և շարունակական ուսուցում՝ հիմնված լավագույն միջազգային փորձի վրա։
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами
4
При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы
5
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?



