Խորամանկ իրավաբանը փորձում էր ստի միջոցով 100 դոլար կորզել չինացի բժշկից. Ահա, թե ինչպես վարվեց իմաստուն չինացին ու նրա «պորտը տեղը դրեց»
ЛАЙФBlog.1in.am-ը գրում է.
Չինացի բժիշկը չէր կարողանում աշխատանք գտնել ամերիկյան հիվանդանոցներում, այդ պատճառով էլ որոշեց բացել իր սեփական փոքրիկ կլինիկան:
Մուտքի մոտ նա մի գովազդային պաստառ էր տեղադրել, հետևյալ գրությամբ. «Ստացեք բուժում 20 դոլարով – մենք ձեզ հետ կվերադարձնենք 100 դոլար, եթե ձեր հիվանդությունը չբուժվի»:
Ամերիկացի մի իրավաբան մտածեց, որ դա հիանալի հնարավորություն է 100 դոլար վաստակելու համար, և մտավ կլինիկա:
Blog.1in.am-ը ներկայացնում է նրանց երկխոսությունը:
Իրավաբան. «Ես կորցրել եմ համի զգացողությունս»:
Չինացի. «Քույր, բերեք դեղորայք 22 համարի տուփից և 3 կաթիլ կաթեցրեք հաճախորդի բերանի մեջ»:
Իրավաբան. «Թու: Սա կերոսին էր»:
Չինացի. «Շնորհավորում եմ, Ձեր համի զգացողությունը վերականգնվեց: Վճարեք 20 դոլար»:
Նյարդայնացած իրավաբանը վճարեց, սակայն վերադարձավ երկու օրից, որպեսզի հետ վերադարձնի իր փողերը:
Իրավաբան. «Ես կորցրել եմ հիշողությունս: Ոչինչ չեմ կարողանում հիշել»:
Չինացի. «Քույր, բերեք դեղորայք 22 համարի տուփից և 3 կաթիլ կաթեցրեք հաճախորդի բերանի մեջ»:
Իրավաբան (դժգոհ). «Չէ՞ որ դա կերոսին է: Դուք տվել եք դա ինձ, երբ անցյալ անգամ էի եկել ձեզ մետ»:
Չինացի. «Շնորհավորում եմ, Ձեր հիշողությունը վերականգնվեց: Վճարեք 20 դոլար»:
Ջղայնացած իրավաբանը տվեց նրան գումարը, սակայն նորից վերադարձավ մեկ շաբաթ անց, որպեսզի փորձի հետ վերադարձնել 100 դոլարը:
Իրավաբան. «Իմ տեսողությունը շատ է վատացել: Ես համարյա ոչինչ չեմ տեսնում»:
Չինացի. «Ցավոք, ես նման հիվանդության բուժման համար դեղորայք չունեմ: Ահա, վերցրեք Ձեր 100 դոլարը»:
Իրավաբան. «Բայց սա 20 դոլար է, այլ ոչ թե 100»:
Չինացի. «Շնորհավորում եմ, Ձեր տեսողությունը վերականգնվեց: Վճարեք 20 դոլար»:



