Ի՞նչ իրավիճակ է Իրանում, ինչպե՞ս են ապրում իրանցիները ռազմական իրավիճակում (տեսանյութ)
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Փետրվարի 28-ին ռազմական գործողություններ են սկսվել․ ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ են հասցրել Իրանին։ Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Իսլամական Հանրապետության դեմ պատերազմը կարող է տևել չորս շաբաթ:
«Դա միշտ եղել է չորսշաբաթյա գործընթաց։ Մենք կարծում էինք, որ սա կտևի մոտավորապես չորս շաբաթ, հնարավոր է՝ էլ ավելի քիչ», — պարզաբանել է ԱՄՆ նախագահը։
Ի՞նչ իրավիճակ է այժմ Իրանում, արդյո՞ք խուճապ կա քաղաքացիների մոտ․ այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցել է Թեհրանի ATU (Allameh Tabataba) համալսարանի դասախոս, միջազգայնագետ Էհսան Մովահեդիանի հետ։
«Վերջին օրերին Թեհրանի տարբեր հատվածներում տեղի ունեցած բազմակի ռմբակոծություններից անկախ, մարդկանց կյանքը լուրջ խաթարված չէ։ Դպրոցներն ու համալսարանները փակ են, սակայն գրասենյակներն աշխատում են կիսով չափ հզորությամբ։ Թեհրանում, ինչպես միշտ, բավարար սնունդ, հաց և դեղորայք կան։ Քաղաքային անվտանգության կետեր են ստեղծվել ամերիկացի և իսրայելցի լրտեսների կողմից իրականացվող ահաբեկչական գործողությունները կանխելու համար, և ժողովուրդը շնորհակալություն է հայտնել անվտանգության ուժերին դրա համար և լիովին համագործակցում է նրանց հետ»,- նշեց միջազգայնագետը։
Ըստ Մովահեդիանի՝ երեկվանից Թեհրանի ժողովուրդը տարբեր թաղամասերում զանգվածային փողոցային ցույցերով հայտարարել է Իսլամական Հանրապետությանն իր աջակցության մասին։
«Այն թաղամասում, որտեղ ես ապրում եմ, մարդիկ ապրում են նորմալ կյանքով։ Սովորաբար, կեսօրին, կեսգիշերին կամ վաղ առավոտյան լսվում են ռմբակոծությունների և պայթյունների ձայներ։ Երեկ երեկոյան Իսրայելը և Միացյալ Նահանգները հարձակվեցին իմ բնակության վայրի մոտ գտնվող մի քանի ոստիկանական բաժանմունքների վրա և ավերեցին դրանց շենքերը։ Ոստիկանական բաժանմունքները նախատեսված են սովորական մարդկանց անվտանգության համար, այլ ոչ թե Իրանի սահմաններից դուրս ռազմական գործունեության համար։ Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից ոստիկանական ուժերին սպանելու այս հանցագործությունները և փորձերը ցույց են տալիս, որ նրանք հույս ունեն, որ խաթարելով Թեհրանի անվտանգությունն ու կարգուկանոնը, կարող են այս քաղաքը քաոսի մեջ գցել, ինչպես մեկ ամիս առաջ, և ակտիվացնել իրենց վարձկան ահաբեկիչներին։ Սակայն փողոցներում և զգայուն տարածքներում մարդկանց, անվտանգության և հետախուզության ուժերի մշտական ներկայության պատճառով Թրամփի և Նեթանյահուի վարձկանները նման հնարավորություն չեն ունենա»,- ասաց նա։
Միջազգայնագետը հավելեց․ «Մարդիկ նաև սովորել են ռմբակոծությունների աղմուկին, և չնայած նրանք անհանգստանում են երկրի ապագայի համար, օտարերկրյա ներխուժման պատճառով իրանական համերաշխությունը, միասնությունը և դիմադրությունը մեծացել են։ Ամերիկան և Իսրայելը կարծում էին, որ այաթոլլա Ալի Խամենեի և բարձրաստիճան զինվորական հրամանատարների նահատակությունից հետո Իրանը այլևս չի կարող պաշտպանվել։ Սակայն Իրանը վճռականորեն հարձակվում է Պարսից ծոցի արաբական երկրներում և հենց Իսրայելում գտնվող ամերիկացի վարձկանների վրա և երբեք չի նահանջի իրեն պաշտպանելիս»։
Հետևեք մեզ՝ այստեղ



