Նիկոլ Փաշինյանը ներկա չի եղել Ալեն Սիմոնյանի և Անելյա Գուբրյանի նշանադրությանը. նոր մանրամասներ խնջույքից
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ փետրվարի 28-ին, «Հայրիկ» ռեստորանում կայացել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի նշանադրությունը՝ մոդել, դերասանուհին Անելյա Գուբրյանի հետ:
Մեր տեղեկություններով՝ խնջույքին ներկա են եղել զույգի նեղ ընտանեկան շրջապատը՝ 8-10 անձ։ Պաշտոնյաներից որևէ մեկը` այդ թվում Նիկոլ Փաշինյանը, ներկա չի եղել։ Հյուրերի թվում են եղել հարսնացուի ծնողները և Ալեն Սիմոնյանի մայրը։

Հավելենք, որ Ալեն Սիմոնյանը նախկինում երկու ամուսնություն է ունեցել: Նրա երկրորդ կինը լրագրող Մարիամ Մարգարյանն էր: Զույգը միասին էր 2010 թ-ից, սակայն ամիսներ առաջ հայտնի դարձավ նրանց բաժանման մասին: Սիմոնյանը երկու ամուսնություններից ունի երեք զավակ:
Ինչ վերաբերում է Անելյա Գուբրյանին, նախկին մոդելն ու դերասանուհին 26 տարեկան է, նա 20 տարով փոքր է Սիմոնյանից:

Անելյան ժամանակին շատ ակտիվ դերասանական և մոդելային կարիերա ուներ: Նա հայկական պոդիումի ամենապահանջված մոդելներից էր: Նկարահանվել է նաև հայկական ամենահայտնի սերիալներից մի քանիսում, որոնցից են՝ «Էլենի օրագիրը», «Երկուսով» և այլն: Սակայն տարիներ առաջ Գուբրյանը ապաակտիվացրեց սոցիալական ցանցերում իր էջերը և դադարեց նկարահանվելուց, ինչը ևս դարձավ նրա և Սիմոնյանի՝ հնարավոր սիրավեպի շուրջ խոսակցությունների թեմա:

Որպես «ապացույց»՝ մամուլում հաճախ ներկայացվում էին տարբեր միջոցառումների ժամանակ նրանց հնարավոր ներկայությունը նույն վայրերում կամ անուղղակի նշաններ սոցիալական ցանցերից։
Անելյային ֆիքսել էին նաև այս տարի՝ Ալեն Սիմոնյանի ծննդյան օրվա խնջույքին: Սակայն մինչ նշանադարությունը զույգը պաշտոնապես չէր հաստատում միասին լինելու լուրերը:

Ավելի վաղ, Սիմոնյանն անդրադառնալով իր անվան շուրջ խոսակցություններին՝ մի տեսանյութում նշել էր.
«Դադարեք բամբասելը, դադարեք ուրիշների կյանք մտնելը, դադարեք հնարելը և այդ հիմարություններին հավատալը և դա տարածելը: Ինչեր ասես, որ չեք խոսում՝ իբր ես երեխա ունեմ՝ 2 կամ 3 տարեկան (բացի իմ երեք երեխաներից), իբր հանդիպում եմ իմ ընկերոջ աղջկա հետ, որը նույնպես իրականությանը չի համապատասխանում. նման բաներ հնարելը ամոթ է, ապրեք ձեր կյանքով, եթե դուք ունեք անձնական կյանք»:
Հետևեք մեզ՝ այստեղ



