Ереван, 22.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Թոշակները 10 հազար դրամով բարձրացնելուն հաջորդելու է աննախադեպ գնաճը. տնտեսագետը զգուշացնում է

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Օրերս ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, ի լուր բոլոր կենսաթոշակառուների, հայտարարեց, թե ապրիլի մեկից կառավարությունը մտադիր է 10 000 դրամով բարձրացնել նրանց թոշակները՝ ի հավելումն հետվերադարձից ստացվող լրացուցիչ գումարների։

Նկատենք, որ նա նման հայտարարություն արեց ընտրություններից երեք ամիս առաջ, ինչն էլ մտածելու առիթ տվեց, որ Փաշինյանի կողմից պետական միջոցների հաշվին ու պաշտոնական դիրքի չարաշահմամբ ընտրակաշառք խոստացվեց սոցիալական այդ խմբին, որի շահառուների թիվը հատում է 650 հազարի սահմանը։ Սա այն դեպքում, երբ նախորդ տարեվերջին այդ նույն վարչապետը բավականին հեգնանքով էր խոսում թոշակառուների մասին՝ մեկ հայտարարելով, թե նրանք ի վիճակի չեն կառավարելու իրենց ֆինանսական միջոցները, մեկ նշելով, թե որքան էլ ավել գումար տան թոշակառուներին, միևնույն  է, ձմռանը նրանք շարունակելու են մրսել, ուստի ավելի լավ է ստացված գումարով շարունակեն մրսել։ Բացի դա, 2026 թվականի բյուջեով ևս նախատեսված չէ թոշակների ավելացում։ Կառավարությունն արդեն թոշակների բարձրացման իմիտացի էր արել՝ 20 տոկոս հետվերադարձի թերի համակարգի միջոցով նրանց համոզելով, թե թոշակների ընդհուպ 10 000 դրամ ավելացում է եղել։ Եվ բոլոր հնարավոր հարթակներով թե՛ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, թե՛ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, թե՛ ՔՊ պատգամավորները գովազդում էին իրենց թիմի արդյունավետ աշխատանքը, ինչի արդյունքում, ինչպես Փաշինյանն էր բոլորին փորձում համոզել, իր կառավարման տարիներին հինգ-վեց անգամ թոշակ են բարձրացրել, ինչն աննախադեպ է Հայաստանի Հանրապետության գոյության տարիների համար։

Հետվերադարձի համակարգին բազմիցս է անդրադարձ եղել տարբեր տնտեսագետների կողմից, ի ցույց են դրվել այդ համակարգի թերի կողմերը, ինչի հետևանքով թոշակառուների շրջանում անհավասար պայմաններ են ստեղծվել։ Մասնավորապես, մարզերում բնակվող թոշակառուների համար թոշակի այդ ձևով ավելացումը հասանելի չէ, քանի որ շատ բնակավայրերում համապատասխան պայմաններ ու հնարավորություններ չկան քարտային համակարգից օգտվելու համար։ Բացի դա, հետվերադարձը բոլոր տեսակի վճարումների դեպքում չի գործում։

Օրինակ՝ կոմունալ վճարումների, վարկերի մարման, ուղեվարձը վճարելու դեպքում գումարի 20 տոկոս հետվերադարձ նախատեսված չէ։ Իսկ դա նվազեցնում է նման ձևով թոշակներն ավելացնելու հնարավորությունները։ Կառավարության ներկայացուցիչները հասկացան, որ դրանով այլևս չեն կարող խաբել այդ համակարգից համատարած դժգոհող թոշակառուներին և որոշեցին նրանց սիրաշահել արդեն թոշակի իրական բաձրացում խոստանալով։ Կբարձրացնի՞ Փաշինյանը պետության վճարած գումարների հույսով ապրող խմբի թոշակը, թե ապրիլի մեկին կպարզվի, որ դա նրա կողմից հնչեցրած հերթական սուտն է, ինչպիսին օրինակ Աջափնյակի մետրոյի կառուցման նախագծի իրականացումն է, կենցաղային տեխնիկայի գործարանի կառուցումը, որի կարմիր ժապավենը միայն հասցրեց կտրել վարչապետը, նոր ատոմակայաններ կառուցած լինելու մասին նրա ոգևորված հայտարարույունները, ինչպիսին՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» փաշինյանական սադրիչ թեզը։ Օրինակներն անսպառ են։ 

Տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանի համոզմամբ՝ եթե այնուամենայնիվ Փաշինյանը կատարի իր խոստումը, ապա դա երկրի տնտեսության ու բնակչության կենսամակարդակի վրա բացասական հետևանքներ կունենա՝ լրացուցիչ բեռ դառնալով առանց այն էլ սուղ պետական բյուջեի վրա և կտրուկ ավելացնելով գնաճը առաջին անհրաժեշտության ապրանքների շուկայում։

«Ես՝ որպես ՀՀ հասարակ քաղաքացի, կողմ եմ, որպեսզի թոշակներն ավելանան 10 000 դրամով և անգամ ավելի։ Մոտ 650 հազար ազգաբնակչության համար դա զգալի ֆինանսական օգնություն կլինի, քիչ թե շատ կթեթևացնի նրանց հոգսը։ Սակայն որպես տնտեսագետ՝ դեմ եմ կառավարության այդ արհեստական, չմտածված նախաձեռնությանը, քանի որ դրա համար համապատասխան պայմաններ, տնտեսական հնարավորություններ չեն ստեղծվել։ Նիկոլ Փաշինյանը մի առավոտ արթնացել է և զուտ քաղաքական որոշում կայացրել, որ պետք է թոշակառուների թոշակը բարձրացնել՝ առանց տնտեսական բլոկի ներկայացուցիչների ու մասնագետների հետ քննարկումներ կազմակերպելու, առանց նրանց հետ խորհրդակցելու։ 2026 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ սահմանվել են այս տարվա բյուջեի ծախսերը, եկամուտները և դեֆիցիտը, թե որքան գումար է պակասելու բյուջետային ծրագրերի իրականացման համար։ Եվ թոշակների բարձրացում նախատեսված չէ այդ ծրագրերում։ Ապրիլի մեկից սկսած մինչև տարեվերջ այդ նպատակի համար կառավարությանը լրացուցիչ մոտ 70 մլրդ դրամ գուրմար անհրաժեշտ կլինի։ Բյուջեով նախատեսված է ՀՀ տնտեսությունից հավաքագրել 3 տրիլիոն 92 մլրդ դրամ, իսկ նախատեսված ծախսը կազմում է 3 տրիլիոն 628 միլիարդ դրամ։ Ավելի քան 500 միլիարդ դրամի դեֆիցիտ է հաշվարկվել։ Այդ 70 մլրդ դրամը որտեղի՞ց է կառավարությունը հայթայթելու ինը ամիսների համար»,- նշում է նա։

Տնտեսագետը վճարման հնարավորության երեք տարբերակ է տեսնում։ Արագ և ամենաբացասական հետևանքներով որոշումը պետական պարտքի հերթական ավելացումն է, որն արդեն իսկ ձգտում է 15 մլրդ դոլարի։ Առանց այն էլ բյուջեի դեֆիցիտը պարտքի ներգարավումով է նախատեսվում լրացնել և թոշակները բարձրացնելու դեմքում ավելի քան 537 միլիարդ դրամ լրացուցիչ պարտքին կավելանա նաև 70 միլիարդ դրամ գումար։ Դա միայն ընթացիկ տարվա բյուջեի ծրագրերի բավարարման համար։ 

Երկրորդ տարբերակն այն է, որ պետությունը Կենտրոնական բանկի հետ համատեղ լրացուցիչ թղթադրամների խմբաքանակ ներարկի շուկա, ինչը կարող է դրամի արժեզրկման բերել։ 

Մեկ այլ տարբերակ էլ պետական բյուջեով նախատեսված ծախսերի կրճատումն է՝ այս կամ այն ոլորտի ծրագրերի մասնակի կամ ամբողջական չեղարկմամբ։ 

Փաստարկները, թե թող իշխանություններն իրենց ծախսերը կրճատեն և այդ գումարով դեֆիցիտի խնդիրը լուծեն, տեղին չեն, ասում է տնտեսագետը, քանի որ կառավարությունը չի հրաժարվի ծառայողական մեքենաներից, թիկնազորից, գործողումներից։ Իսկ եթե քիչ թե շատ բարոյականություն ունենան ու պարգևավճարներից զերծ մնան, միևնույն է, թոշակների ավելացման համար անհրաժեշտ գումարը չի հավաքվի․ 

«Իրենց պարգևավճարների համար առավելագույնը ուռճացված 10 մլրդ դրամ է հատկացվում, 70 մլրդ լրացուցիչ ծախսի համար դա չափազանց փոքր թիվ է»։

MediaHub-ի զրուցակիցը կարծում է՝ եթե կառավարությունը բյուջետային ծրագրերի կրճատման ճանապարհով գնա, ապա դա նորից անելու է մեր արտաքին անվտանգության հաշվին․ «Օրերս էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը իր հարցազրույցներից մեկում շաղակրատում էր իրենց կառավարության կողմից խոստացված խաղաղության ծրագրի մասին։ Անընդհատ պնդում էր, թե իրենք խաղաղություն են բերել, և դա արդեն իրողություն է, որի հետ չի կարելի հաշվի չնստել։ Պապոյանը հիշեցրեց, որ նախկինում միլիորդավոր դոլարներ էին ծախսվում պաշտպանության ոլորտի համար՝ ասելով, որ իրենց օրոք խաղաղության պայմաններում պաշտպանության ոլորտն այլևս նման ծավալով բյուջետային հատ.կացման կարիք չունի։ Հետևաբար, ես համոզված եմ, որ թոշակների բարձրացման նպատակով այս ոլորտի բյուջեն նորից կսահմանափակեն։ Առանց այդ էլ 25 թվականի համեմատ այն զգալիորեն կրճատվել է»։

Ռոլանդ Մարտիրոսյանի գնահատմամբ՝ մոտ 650 հազար հոգու թոշակները 10 000 դրամով բարձրացնելու հետևանքով Հայաստանի բնակչության կենսամակարդակը ոչ թե աճելու է, այլ նվազելու է՝ ապրանքների և ծառայությունների աննախադեպ գնաճով պայմանավորված․ 

«Շղթայական էֆեկտ է ունենալու կառավարության որոշումը՝ որքան ավելանում է պետական պարտքը, այնքան մեր ազգաբնակչության վրա դրված վարկային բեռը մեծանում է, չէ՞ որ իշխանությունների վերցրած պարտքը բոլորիս վրա է բաշխվում։ Հետևաբար այդ գումարը ևս բաշխվելու է ապրանքների ու ծառայությունների գների աճի ձևով, հարկերի ավելացմամբ, գուցե նոր հարկերով։ Այդ 10 000-ը սպասվող արդյունք չի ունենալու, հակառակը՝ շուկան թանկանալու է, ոչ միայն թոշակն է արժեզրկվելու, այլ նաև այդ թոշակառուի ընտանիքի անդամների ստացած աշխատավարձերը, այլ եկամուտները»։

Տնտեսագետը խոսեց նաև շատ կարևոր խնդրի մասին, որը կարող է երկիրը կանգնեցնել դեֆոլտի առաջ։ Հայաստանը վաղուց հատել է ծերացած պետությունների կարմիր գիծը և վերածվել վերացող պետության, քանի որ երկրում կտրուկ նվազել է ծնելիության ցուցանիշը և հակառակը՝ ավելացել արտագաղթը։ Ինչի հետևանքով պետության բնակչությունը շատ արագ ծերանում է, և շուտով թոշակառուների թիվը կարող է հավասարվել աշխատող քաղաքացիների թվին։ Հաշվի առնելով, որ Հայաստանում թոշակը սերունդների համերաշխության սկզբունքով է վճարվում՝ աշխատողների հարկերով, արդեն իսկ մեզանում մեկ թոշակառուին սպասարկում է 1,3 աշխատող, իսկ իրականում մեկ թոշակառուին պետք է երեք աշխատող սպասարկի, որպեսզի տնտեսության վրա թոշակը մեծ բեռ չդառնա։ Երբ այդ թիվը հասնի մեկի ու հետո ավելի նվազի, պետությունն այլևս թոշակ վճարելու միջոցներ չի ունենա։

Թագուհի Ասլանյան

Հետևեք մեզ՝ այստեղ

Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship