Մոտ չորս ժամ անդադար Իրանը հրթիռներով և անօդաչուներով հարվածներ է հասցնում Իսրայելին. Ոսկանյան
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Մոտ չորս ժամ անդադար Իրանը հրթիռներով և անօդաչուներով հարվածներ է հասցնում Իսրայելին և Պարսից ծոցի տարածաշրջանի ամերիկյան ռազմական ենթակառուցվածքներին»,-գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Նրա խոսքով, ամենայն հավանականությամբ, սա նոր իրանական մարտավարություն է, որն այս պահին անակնկալի է բերել պատերազմ սանձազերծած կողմերին, որոնք կարծես միայն պատրաստ էին «հարված-դադար-պատասխան» արդեն ծանոթ սցենարին, մինչդեռ պատասխանը շարունակական է։
«Իրանական ԶՈւ-ի ներկայացուցիչները պնդում են, որ այս մարտավարությունը պահպանվելու է առնվազն առաջիկա ժամերին։ Միայն Իրանի ռազմական կարողություններին քաջածանոթ փորձագետները կարող են վերլուծել,, թե ինչպիսին են իրանական հրթիռների և ԱԹՍ-ների պաշարները և դրանց համալրման ռեսուրսը, սակայն փաստն այն է, որ Իրանի պատասխանն առայժմ չի դադարում»,-մանրամասնում է իրանագետը։
Հետևեք մեզ՝ այստեղ



