Աճում է ռազմական գործողությունների տարածաշրջանային բռնկման, ծավալման և տարբեր կողմերին ներքաշման ռազմաքաղաքական ռիսկը. Արտակ Զաքարյան
БЛОГԴատելով առաջին հարվածի թիրախներից և ավիացիայի անխոչնդոտ կիրառման փաստից՝ կարելի է ասել, որ Իրանի դեմ ռազմական օպերացիան պլանավորվել է ամիսներ շարունակ, իսկ հարվածի ժամկետն ընտրվել է վերջին օրերին: Տպավորություն է, որ նույնիսկ Իրանի համար կար հանկարծակիության էլեմենտ:
Կառավարական օբյեկտներին հարվածելուն զուգահեռ, հարվածներ են հասցվում նաև Իրանի տարբեր հատվածներում տեղակայված ռազմավարական օբյեկտներին:
Հաջորդիվ, ենթադրելի է, որ Իրանը պետք է իրացնի պրեվենտիվ և/կամ ուղիղ պատասխան հարվածների իր գործողությունները: Դրանց էֆֆեկտիվության և համարժեքության մակարդակը հետագա հետևությունների հնարավորություն կտա:
Հակամարտության կողմերի առաջին օրվա/օրերի հարվածողական և պաշտպանական գործողությունների էֆեկտիվությունից է նաև կախված պատերազմի էսկալացիայի հետագա ընթացքը:
Այս պահին աճում է ռազմական գործողությունների տարածաշրջանային բռնկման, ծավալմսն և տարբեր կողմերին ներքաշման ռազմա-քաղաքական ռիսկը:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



